Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են վերանայել Հայաստանի համար նախատեսված արտոնությունները
ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լուգովոյը առաջարկել է վերանայել այն գազային արտոնությունները, որոնք Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին, ինչպես նաև դիտարկել հայկական կոնյակի ներմուծման սահմանափակման հնարավորությունը։
Ներկայումս Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, ԵԱՏՄ անդամ է։ Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն փորձում է երկիրը տանել դեպի Եվրամիություն՝ միաժամանակ ձգտելով պահպանել ԵԱՏՄ անդամակցության բոլոր առավելությունները։
«Կցանկանայի նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս դեպքում էլեկտրաէներգիայի արժեքը մեկ կիլովատտ/ժամի համար 9 ռուբլուց կհասնի 16 ռուբլու։ Փաստացի՝ գրեթե կկրկնապատկվի», — հավելել է նա։
Բացի այդ, պատգամավորի կարծիքով, անհրաժեշտ է նաև «փակել» այն արտոնյալ մաքսային կանոններն ու ռեժիմները, որոնք Հայաստանին հնարավորություն են տալիս օգտվել ռուսական տնտեսական տարածքից։
«Ուշադրություն դարձրեք՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 98 տոկոսը գնում է Ռուսաստան։ Միևնույն ժամանակ երկիրը կենսականորեն կախված է մեր հացահատիկից, իսկ Հայաստանի առանձին կարևոր ճյուղերից մեկն էլ թունդ ալկոհոլի արտադրությունն է։ Այդ արտադրանքի 78 տոկոսը ևս արտահանվում է Ռուսաստան․ այդ «խանութը» պետք է փակել», — հայտարարել է նա։
Լուգովոյի խոսքով՝ անհրաժեշտ է սկսել նաև գազային արտոնությունների վերանայումը։
«Տասնամյակներ շարունակ ռուսական գազը Հայաստանի համար պարզապես ապրանք չի եղել, այլ դաշնակցային հարաբերությունների համակարգի կարևոր տարր։ Եթե այդ համակարգը քայքայվում է, ապա արտոնյալ գինը պետք է փոխարինվի շուկայական՝ տնտեսապես հիմնավորված գնով։ Այդ դեպքում առաջարկվում է գինը բարձրացնել մինչև եվրոպական մակարդակ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 400-ից 600 դոլար», — ասել է Լուգովոյը Պետդումայում անցկացված «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանը առանց Հայաստանի․ պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Խորհրդարանականը նաև առաջարկել է անցկացնել Հայաստանի՝ Ռուսաստանի նկատմամբ միջպետական պարտքի ամբողջական աուդիտ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը իրավունք ունի պահանջելու պարտքային պարտավորությունների փուլային և լիարժեք կատարում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան