Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի Սարգսյան
Դեռևս չարաբաստիկ 2020 թվականի հուլիսի 3-ին Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։
Ոչ ռազմական գործի գիտակ որևէ մեկը չէր կարող դիտել տեսանյութն ու հասկանալ, որ նա ստում է։
Հասկացողներն էլ չէին կարող մտածել, որ լինելու է այն, ինչ եղավ։ Միայն պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ Սու-երն իհարկե ձեռք են բերվել, բայց մարտական գլխիկները՝ ոչ։ Ընդ որում, հերթական սուտն է այն պնդումը, թե չեն հասցրել ձեռք բերել, քանզի, ըստ փորձագետների, չէին էլ կարող, որովհետև ռուսական կողմը գաղտնի որոշմամբ վաղուց արգելել էր ըստ նշանակության օգտագործվող մարտական գլխիկների վաճառքը երկրորդ երկրներին։
Եվ ինչպես կարող էին ռազմական գործի գիտակները մտածել, որ առանց համապատասխան բանակցությունների, կարող են նմանատիպ ձեռքբերումներ իրականացվել միայն ու միայն շոուի համար։
Սա ուղղակի պատմություն չէ, սա ուղիղ ապացույցն է այն բանի, որ այս խմբակի համար զենքն ու զինամթերքը ոչ թե անվտանգություն ապահովելու, ոչ թե մարտունակություն ձևավորելու, այլ հերթական շոուի ատրիբուտ են։
Վաղն էլ հերթական շքերթն է։
Շքերթ, որտեղ խախտված են տրամաբանություններն ու օրինաչափությունները։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ռազմական շքերթները տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին․ այդպիսին է խորհուրդը։ Այսօրվա հայկական բանակը պաշտպանում է այսօրվա անկախ հանրապետությունը։ Սրանք անգամ օրերի խորհուրդները չգիտեն, չնայած շոուի և շոու երկրպագուների համար դա այդքան էլ էական չէ։
Կամայական միջոցառում պետք է հիմնված լինի պետական ինստիտուցիոնալ ժառանգության վրա։ Բայց սրանք քանդում են ամեն ինչ։ Մեր այսօրվա բանակը ստեղծվել է սեպտեմբերի 21-ի անկախ Հայաստանի համար և այդ անկախության երաշխավորն է։ Ուստի ռազմական շքերթի բնական և պետականորեն տրամաբանական օրը սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը։
Ռազմական շքերթը պետք է ծառայի պետությանը, ոչ թե սիմվոլիկ բեմադրությանը։
Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան