Խորին երախտագիտություն ենք բերում ամենքիդ, որ այս օրերին աղոթքով ընդունեցիք Եկեղեցու իրականությունը
Եկեղեցու կյանքում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող ընկալվել զուտ պատմական կամ վարչական փաստերի պարզ հաջորդականության սահմաններում։ Դրանք պատկանում են այն կարգին, որտեղ պատմությունը ինքնին դադարում է լինել ինքնաբավ իրականություն և ծավալվում է դեպի այն իմաստը, որը չի հառաջանում սոսկ մարդկային կամքով, այլ ընդունվում է որպես «նախագոյություն», այս մասին գրել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։
«Եկեղեցին մշտապես նախորդում և գերազանցում է տեսանելի իրականությունը՝ մեկնվելով հաղորդության խորքը։
Ուստի Եկեղեցին չի կարող ընկալվել սոսկ որպես կազմակերպական միավոր կամ ինքնակառավարվող ինստիտուտ։ Նրա էությունը ոչ թե կառավարման տրամաբանության, այլ՝ հաղորդության մեջ է։ Հետևաբար, Եկեղեցու յուրաքանչյուր «իրադարձություն» իրականում դատողության առարկա չէ միայն արտաքին դիտարկման համար, այլ պահանջում է ներքին հայեցում՝ հավատքի տրամաբանությամբ, որտեղ տեսանելին միշտ մատնանշում է անտեսանելին, իսկ ժամանակավորը՝ հավիտենականը։ Այդ պատճառով էլ ցանկացած մասնակցություն, նույնիսկ այն, որն արտաքինից կարող է թվալ աննշան, իր մեջ ունի հայտնութենական և փրկագործական արժեք։
Այսու՝ խորին երախտագիտություն ենք բերում ամենքիդ ու բոլորիդ, որ նախընթաց ժամանակահատվածում ու այս օրերին Ձեր աղոթքով ու լռությամբ, համբերությամբ ու զոհողությամբ, մասնակցությամբ ու պատասխանատու գիտակցությամբ ընդունեցիք Եկեղեցու իրականությունը, որտեղ ազատությունն ու պարտականությունը ոչ թե հակադրվում, այլ համընկնում են ճշմարտության մեջ։ Այդ համընկնումը կամ համաձուլումը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կամքն այլևս չի ընկալվում որպես ինքնահաստատում, այլ պատասխան, հաղորդություն և վկայություն։
Թող Բարի Աստված ամուր և զորավոր պահի ամենքիդ Ձեր բարի և ազնիվ փափագների իրականացման ճանապարհին՝ ի սեր հայրենյաց, ի պայծառություն Սուրբ Եկեղեցվոյ և ի փառս Ամենասուրբ Երրորդության։ Ամեն»,- նշել է Իսահակ Սրբազանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...