Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին և բռնկվել․ վարորդը եղել է ոչ սթափ
Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արման Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում «CPS» բենզալցակայանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Մինչ հրշեջների ժամանումը ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են «CPS» բենզալցակայանի աշխատակիցմերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...