Էլչիբեյի և Փաշինյանի միջև տարբերությունն այնքան մեծ է, որ թշնամուց կարելի է բան սովորել. Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրել է.
«Երևանում անցկացված զորահանդեսը դիտելուց, ակամայից հիշեցի 1992թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած մի իրադարձություն: Այդ օրը, չնայած ադրբեջանական բանակը մարտագծի տարբեր հատվածներում կրում էր ջախջախիչ պարտություն, բայցևայնպես, նախագահ Էլչիբեյի հրամանով, Բաքվում կազմակերպվեց ռազմական շքերթ:
Զուգահեռելով 34 տարի առաջ՝ Բաքվում և այսօր՝ Երևանում կազմակերպված զինվորական արարողակարգերը, փորձում եմ գտնել դրանց միջև եղած նմանությունն ու տարբերությունը:
Նմանությունը կայանում է նրանում, որ և՜ Բաքվում (1992թ.), և՜ Երևանում (2026թ.) զորահանդեսներն անց են կացրել պարտված բանակները…
Տարբերությունն այն է, որ Բաքվում տեղի ունեցած զորահանդեսից հետո մասնակից անձնակազմը հրապարակից ուղիղ մեկնեց ռազմաճակատ, իսկ Երևանի հրապարակով անցած շարասյուները՝ ոչ թե հակառակորդի վերահսկողության տակ գտնվող հայրենի Ջերմուկի բարձունքներն ազատագրելու, այլ մշտական տեղակայման վայրերում հաստատված <<խաղաղությունը>> վայելելու…
Այսքանից հետո, տեղի-անտեղի, մենք շարունակ նմանություն ենք փնտրում Էլչիբեյի և Փաշինյանի միջև, այնինչ, տարբերությունն այնքան մեծ է, որ անգամ թշնամուց կարելի է ինչ-որ բան սովորել…»:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով