Զորահանդես՝ գեղեցիկ, բայց անիմաստ
Հանրապետության հրապարակում երեկ կայացած զորահանդեսին, ըստ Նիկոլ Փաշինյանի, ցուցադրվել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրության զինտեխնիկա։ Տեխնիկայի մի մասը անցել է Հանրապետության հրապարակով։ Ընդ որում, ուշագրավ է, որ փաշինյանական իշխանությունը հայկական անուններ էր տվել բոլոր այդ զինատեսակներին, որոնք միջազգային հայտնի ընկերությունների արտադրանք են և ունեն իրենց հստակ անվանումները։ Թեպետ Փաշինյանը չի նշում, թե որ երկրների, բայց ակնհայտ էր, որ վերջին տարիներին իշխանությունները ձեռք են բերել հնդկական, ֆրանսիական, չինական, իրանական, որոշ չափով նաև գերմանական և ամերիկյան արտադրության զինվորական տեխնիկա։
Նաև անակնկալ էր իրանական և չինական տեխնիկայի ներկայացումը։ Ընդ որում, իրանական «Մաջիդ» ՀՕՊ համակարգերը անվանել էին «Կարիճ», չինական CH-4 ԱԹՍ–ն վերածվել էր «Աղեղ»–ի։ «Լուսան», «Տորք», «Միհր», «Արամազդ», «Շանթ», «Փայլածու» անուններն էին տվել հնդկական և ֆրանսիական հաուբիցներին, զենիթահրթիռային համալիրներին, ռադարներին, այլ զինվորական տեխնիկայի։ Ըստ մասնագետների՝ սա ակնհայտ գրագողություն է և կարող է խնդիրներ հարուցել հայկական կողմի համար։ Մյուս կողմից էլ, թերևս, փաշինյանական իշխանությունն այս կերպ փորձել էր փոքր խորամանկություն անել՝ չանվանելով զինվորական տեխնիկայի իրական անունները, որպեսզի հետագայում խուսանավելու հնարավորություն ունենա։
Ամեն դեպքում, նոր զինտեխնիկա գնելը լավ է, հրապարակով անցկացնելը՝ գեղեցիկ, բայց թե որքան են այդ տեխնիկական միջոցները համապատասխանում և կարո՞ղ են ինտեգրվել ընդհանուր պաշտպանական համակարգին, նույնիսկ գործող իշխանությունը չի կարողանում պարզաբանել։ Առավել ևս, որ մասնագետները ահազանգ են հնչեցնում, թե ահռելի միջոցներ են ծախսվել երբեմն անօգուտ զինատեսակների վրա։
Տաթև Բադալյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան