«Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը
Արդեն 6 ամիս է, ինչ «Ռենշին» ընկերության հետ համագործակցության շրջանակում «Վիրտուոզների բանաձև» նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտների համար՝ նրանց մասնագիտական ճանապարհը հարստացնելով միջազգային փորձով, վարպետության դասերով և համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ համագործակցությամբ։
Այս ժամանակահատվածում նախագծի շրջանակում Երևան են ժամանել միջազգային ճանաչում ունեցող 15 երաժիշտ-պրոֆեսորներ աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Կազախստանից, Ավստրիայից։ Նրանք «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների համար անցկացրել են 50 վարպետության դաս հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, սաքսոֆոն, հարվածային գործիքներ և կամերային երաժշտություն, փոխանցելով իրենց փորձն ու գիտելիքները։
«Ռենշին» ընկերության աջակցության շնորհիվ պատանի երաժիշտները հնարավորություն են ստացել աշխատելու լավագույն երաժիշտների հետ, բացահայտելու նոր մասնագիտական մոտեցումներ, կատարելագործելու իրենց հմտությունները և ձեռք բերելու արժեքավոր փորձ, որը կարևոր դեր կունենա նրանց հետագա ստեղծագործական ճանապարհին։
«Վիրտուոզների բանաձև» նախագծի շրջանակում կրթությունը, արվեստը և միջազգային փորձի փոխանակումը միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ աջակցելու տաղանդավոր երիտասարդների զարգացմանն ու նրանց ապագա հաջողություններին։
«Հայ Վիրտուոզներ» ծրագիրը կարևորում է «Ռենշին» ընկերության ռազմավարական մոտեցումն ու շարունակական աջակցությունն ու նշանակալի ներդրումը երիտասարդ երաժիշտների կրթության, մշակութային զարգացման և պատանի սերնդի ստեղծագործական ներուժի բացահայտման գործում։ Այս համագործակցությունը հնարավորություն է ստեղծում ձևավորելու բացառիկ կրթական միջավայր և նպաստում է նոր սերնդի երաժիշտների մասնագիտական աճին ու զարգացմանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...