Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տեսանյութեր

«Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասին

Խաղաղություն է լինելու, մենք տեսնում ենք խաղաղությունը, բայց կա երկու ձևի խաղաղություն՝ թույլ խաղաղություն, որը իրենք են բերում և կա ամուր խաղաղություն, որը Հայաստանը, Հայաստանի ազգային հիմնարար իրավունքները պաշտպանելու է։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Թույլ խաղաղությունը թուրքերի և ադրբեջանցիների ազդեցության տակ ընկած իշխանության թույլտվությունն է՝ Հայաստան տեղափոխել օտարածին տարրերի։ Խաղաղությունը լինելու է, ուղղակի ամուր խաղաղության դեպքում Հայաստանում՝ մեր հայրենիքի վերջին հատվածում հայեր են ապրելու, իսկ թույլ խաղաղության դեպքում իրենք ճնշելու են իրենց գործիքակազմով, ինչպես ճնշել են մեր երկրի տարածքով ճանապարհ տալու հարցում։ Իհարկե, դա մեր երկրի սուվերեն տարածքն է, բայց բայց ճանապարհ ենք տվել այդտեղ, իրավունքներ ենք տվել այդ ճանապարհով անցնելու։ Սա այն դեպքում, երբ նախկինում բազմիցս ասվել է, որ նման բան չի լինելու։

Եթե չկա նման բան, ինչու են ընտրություններից 11 օր հետո Օրդուբադում են մեծ ֆորում անում, ինչու է նախագահի օգնականը, ով բանակցող կողմ է Հայաստանի հետ, խոսում 300 000 ադրբեջանցիների մասին, և ինչու Հ1–ը դրա մասին չի ասում մարդկանց»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը։

Հարցին՝ ինչպե՞ս են իրենք կանգնեցնելու ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, նա պատասխանեց. «Ընդունվելու է օրենք, որը գործելու է տասնամյակներ, հակասաֆարովյան օրենք։ Այսօր կա կայք, որով Ադրբեջանի քաղաքացին կարող է Հայաստանում մասնակցել աճուրդի գնում անի։ Իհարկե այս պահին չէ, խաղաղության պայմանագրից հետո։

Իսկ մեր առաջարկած օրենքով Ադրբեջանի քաղաքացին իրավունք չի ունենալու հող գնել։ Այսօր էլ օտարերկրյա քաղաքացիները հող կարող են գնել միայն ընկերության միջոցով, բացում են ընկերություն 20000 դրամով, գնում են հող։ Իրավունք չի ունենալու ընկերությունների միջոցով էլ հող գնել, բնակարան գնել և անգամ նվեր ստանալ Հայաստանում գույք։ Երկրորդ Հայաստանում 10 օրից ավել գտնվելու իրավունք չի ունենալու, 10 օր թող գան, գնան, ոչ ավել»։