«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա Ռոստոմյան
«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման»
Վերջին օրերին ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները փորձում են Հայաստանում կիրառել, այսպես կոչված, «մոլդովական սցենարի» առանձին տարրեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական սրման, արտաքին քաղաքական վեկտորի վերափոխման և հասարակության մեջ հակառուսական օրակարգի ակտիվ առաջմղման միջոցով։
Սակայն այս քաղաքականության հեղինակները կամ չեն գիտակցում, կամ միտումնավոր անտեսում են մի հիմնարար հանգամանք. Հայաստանը և Մոլդովան գտնվում են արմատապես տարբեր աշխարհաքաղաքական, տնտեսական և անվտանգային միջավայրերում։
Մոլդովայի և Հայաստանի միջև առաջին ու ամենակարևոր տարբերությունն այն է, որ Մոլդովայի քաղաքացիների զգալի մասը միաժամանակ նաև Ռումինիայի քաղաքացի է։ Իսկ Ռումինիան Եվրամիության անդամ պետություն է, որն ունի ընդհանուր սահման Մոլդովայի հետ և վերջինիս հետ գտնվում է տնտեսական, սոցիալական, կրթական ու ենթակառուցվածքային խորը ինտեգրման գործընթացում։
Եթե Ռուսաստանի կողմից կիրառվում են տնտեսական սահմանափակումներ կամ քաղաքական ճնշումներ, Մոլդովան ունի այլընտրանքային հենարան՝ եվրոպական շուկան, եվրոպական ենթակառուցվածքները և միլիոնավոր մարդկանց համար բաց եվրոպական հնարավորությունները։
Հայաստանը նման իրավիճակում չէ։
Մենք չունենք Եվրամիության հետ ընդհանուր սահման, չունենք ԵՄ անդամ որևէ երկրի հետ անմիջական հաղորդակցություն և չունենք այնպիսի տնտեսական ու իրավական հնարավորություններ, որոնք Մոլդովային տրամադրում է Ռումինիայի գործոնը։
Ավելին, Հայաստանի տնտեսությունը շարունակում է էականորեն կապված մնալ ռուսական շուկայի և ԵԱՏՄ տնտեսական տարածքի հետ։ Հայաստանի արտահանման զգալի մասը, հազարավոր ձեռնարկությունների գործունեությունը և տասնյակ հազարավոր աշխատատեղեր ուղղակի կամ անուղղակիորեն կապված են այդ տնտեսական համակարգի հետ։
Հետևաբար, Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ խզումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարը Հայաստանի համար տնտեսական անվտանգության, սոցիալական կայունության և նույնիսկ պետական դիմակայունության խնդիր է։
Եթե Մոլդովայի համար Ռուսաստանի ազդեցության նվազեցման դեպքում գոյություն ունի ռումինական և եվրոպական այլընտրանք, ապա Հայաստանի պարագայում նման բնական այլընտրանք պարզապես չկա։
Ստեղծվող վակուումը մեծ հավանականությամբ լցվելու է Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ու քաղաքական ազդեցությամբ։ Եթե Մոլդովայի դեպքում խոսքը եվրոպական ինտեգրման մասին է, ապա Հայաստանի պարագայում նույն գործընթացը կարող է հանգեցնել թուրք-ադրբեջանական ազդեցության կտրուկ խորացման՝ մեր երկրի «վիլայեթացման» հեռանկարով:
Կարճ ասած, եթե Ռուսաստանի հետ առճակատումը Մոլդովայի շարքային քաղաքացու կյանքում առանձնապես ոչինչ չի փոխում, ապա Հայաստանի քաղաքացու կյանք փոխվելու է գլխիվայր՝ կյանքի որակի կտրուկ վատթարացմամբ:
Հայաստանի ապագան չի կարող կառուցվել այլ երկրների փորձի մեխանիկական կրկնության վրա։ Մեզ անհրաժեշտ է հավասարակշռված և ազգային շահերից բխող քաղաքականություն, որը կերաշխավորի տնտեսական կայունությունը, անվտանգությունը և պետականության ամրապնդումը՝ աշխարհաքաղաքական փորձարկումների և արկածախնդրության փոխարեն:
Հայաստանին անհրաժեշտ են լավ և անցնում փոփոխություններ, որը կարող է երաշխավորել ԲՀԿ-ն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել