Արագածոտնում Honda-ի և Opel-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մայիսի 28-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։
Նույն օրը դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից պարզվել է, որ «Honda»-ն վարել է Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Հովսեփ Ա.-ն, «Opel»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Քաջիկ Մ.-ն։
Վթարի հետևանքով Հովսեփ Ա.-ն, նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Հ.-ն և «Opel»-ի վարորդ Քաջիկ Հ.-ն, նրա ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Աբրահամ Զ.-ն, 55-ամյա Գայանե Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը «Ապարան», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Գայանե Զ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 28-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել էին «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան