Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA

«Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնությունը (International Observatory for Democracy in Armenia | IODA) հայտնում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն ընդլայնել են կառավարության քննադատների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները՝ խոսքի հիման վրա ենթադրյալ իրավախախտումների մեղադրանքներով։ Հայաստանում իրականացված երկրորդ փաստահավաք առաքելության ընթացքում IODA-ն նաև արձանագրել է ընտրական գործընթացին արտաքին միջամտության վերաբերյալ պնդումներ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման կրկնվող դեպքեր, ինչպես նաև բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ընտրողների՝ հատկապես պետական համակարգում աշխատողների շրջանում առկա է վախ՝ ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու համար հնարավոր ճնշամիջոցներից։

IODA-ի երկրորդ փաստահավաք առաքելությունը, որն իրականացվել է 2026 թվականի մայիսի 22-27-ը, միջազգային փորձագետների պատվիրակության կողմից, որի անդամներն էին՝ մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբաններ Ֆիլիպ Քալֆայանը, Սառա Լի Ուիթսոնը և Դայանա Քիրնին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Բրայան Մեյը։ Երևանում անցկացված հանդիպումներից բացի, որտեղ պատվիրակությունը հանդիպել է, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, խումբն այցելել է նաև Հրազդան, Սևան, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ և Գյումրի՝ հանդիպումներ ունենալով քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչների, իրավաբանների, ընտրական դիտորդների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ IODA-ն փորձել է հանդիպումներ նախաձեռնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ, սակայն առաջարկին պատասխան չի հաջորդել։ Հանդիպման առաջարկներ են ուղարկվել նաև Սահմանադրական դատարանին, Քննչական կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, սակայն նշված կառույցների հետ հանդիպումներ կազմակերպել չի հաջողվել։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է կրում երկրում ձևավորված մտահոգիչ իրավիճակի համար՝ այդ թվում, ոչ միայն քննադատների նկատմամբ հարուցվող քրեական հետապնդումների, այլև թշնամական ընտրական մթնոլորտի համար, որն ուղեկցվում է սեփական կարծիքն արտահայտող քաղաքացիների հասցեին նրա հրապարակային վիրավորանքներով և հարձակումներով», — ասել է IODA-ի խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։ «Կառավարությունը պարտավոր է ապահովել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն ազատ և անվտանգ զգա վարչապետին քննադատելու և կառավարության քաղաքականությունը վիճարկելու հարցում՝ անկախ նրանից, թե որքան անընդունելի կամ վիրավորական կարող են իշխանությունները համարել այդ քննադատությունները»։

IODA-ի երկրորդ փաստահավաք առաքելության մամուլի հաղորդագրությունը եւ եզրակացությունները կարդալ այս հղումով։

IODA-ն անկախ, ժամանակավոր (ad hoc) վերլուծական մարմին է, որը դիտարկում, փաստագրում և գնահատում է Հայաստանում ժողովրդավարական կառավարմանն ու քաղաքացիական տարածքին վերաբերող քաղաքական և ինստիտուցիոնալ զարգացումները։ Նախաձեռնությունը չի իրականացնում ընտրությունների պաշտոնական դիտարկում և չի սատարում քաղաքական դերակատարների, և նրա մանդատը տարբերվում է հավատարմագրված տեղական և միջազգային դիտորդական առաքելություններից։ Առաջնորդվելով անկախության, անկուսակցականության, ապացույցների վրա հիմնված վերլուծության և թափանցիկության սկզբունքներով՝ IODA-ն տրամադրում է օբյեկտիվ, հաստատված գնահատականներ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ անմիջական ներգրավվածության և կառուցողական երկխոսության միջոցով։