Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչ անում ենք՝ երեխաների համար ենք անում

Հիմնականում յուրաքանչյուր հայ նվիրված է իր երեխաներին և աշխատում, արարում է հանուն նրանց ապագայի։ Մենք չենք մտածում՝ թող մեր երեխաները մեծանան ու իրենք իրենց կյանքը կառուցեն։ Եթե հնարավորություն ունենանք, պատրաստ ենք ապահովել ոչ միայն մեր երեխաներին, այլ նաև նրանց երեխաներին, նույնիսկ յոթ պորտ այն կողմ՝ տներով, հնարավորություններով ու ապահով կյանքով, որպեսզի ապագա սերունդներն ամեն ինչ ունենան։

Սա լավ է, թե վատ՝ չգիտեմ, բայց մենք՝ հայերս, այդպես ենք մտածում։ Մենք պատրաստ ենք անհատական մակարդակում ամեն ինչ անել, նույնիսկ մեր կյանքը նվիրել մեր երեխաներին, և դա, իմ կարծիքով, լավ է։
Բայց ես կցանկանայի, որ նաև գիտակցենք՝ եթե ամեն մեկս մեր երեխաների համար ստեղծում ենք, մեր պատկերացմամբ, լավ ապագա, դա դեռ քիչ է, որպեսզի նրանք իսկապես ունենան այդ լավ ապագան։ Մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաների համար ամենակարևոր խնդիրը անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելն է։

Որպեսզի այն տները, բիզնեսները, ունեցվածքը, որ այսօր կառուցում կամ ձեռք ենք բերում՝ մեր երեխաներին թողնելու համար, իսկապես մնան նրանց, նախ և առաջ պետք է լինի պետությունը՝ անվտանգ, կայուն ու պաշտպանված։

Այսօր երեխաների միջազգային օրն է։ Իհարկե, մեր փոքրիկներին, մեր երեխաներին մաղթում եմ երջանկություն, առողջություն ու ամենատարբեր հաջողություններ։ Աստված պահապան մեր երեխաներին։

Բայց այս օրով նաև ուզում եմ բոլոր ծնողներին մաղթել, որ ունենանք այնքան գիտակցություն ու խելք, որպեսզի հասկանանք՝ միայն անհատական մակարդակում մեր երեխայի ապագայի մասին մտածելով՝ չենք լուծում ոչ մեկիս երեխայի բարեկեցության, անվտանգության ու լավ կյանքի հարցը։

Մենք պետք է, մեր երեխաների մասին մտածելուց զատ, մտածենք նաև հավաքական իմաստով՝ մեր պետության, մեր հայրենիքի անվտանգության մասին, որտեղ ապրում են բոլորիս երեխաները։

Ամեն մեկս առանձին մեր երեխայի ապագա տան մասին մտածելու փոխարեն՝ պետք է մտածենք մեր բոլոր երեխաների միասնական տան՝ Հայաստանի մասին։

Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն։ Աստված պահապան նրանց։