Կոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն Մարուքյան
Այսօր «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում:
Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Euronews»-ը մի տեղեկություն է տարածում, որն իսկույն որդեգրել են իշխանամետ լրատվամիջոցները։ Ըստ այդմ՝ հարցումներով առաջատարը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը կստանա ընտրողների ձայների 65 տոկոսը։ Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, թե ինքն է հավաքելու 53 տոկոս։ Քաղաքական գործիչն իրավամբ նկատել է, որ այս մաթեմատիկական անհամապատասխանությունը մտորումների տեղիք է տալիս։ Մարուքյանը միաժամանակ կոչ է արել երկու ուժերի ընտրազանգվածին էլ քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին, որպեսզի երկիրը «գուբերնիա չդառնա»։ Նրա խոսքով՝ խաղն անազնիվ է, անլուրջ ու անարդար՝ փոքր ու ոչ հարուստ կուսակցությունների նկատմամբ, իսկ իշխանություններն ընդհանրապես լայնորեն կիրառում են վարչական ռեսուրսը։
Կարպիս Փաշոյանը հավելել է, որ եթե որևէ ուժ դարձյալ ստանա անսահմանափակ ու անվերահսկելի իշխանություն, «ձեզ կհոշոտեն, հատկապես նրանց, ովքեր աջակցել են ընդդիմությանը»։ Քաղաքական գործչի կանխատեսմամբ՝ կսկսվեն ձերբակալություններ, ԱԱԾ-ն կընկնի տներով, և կշարունակվեն Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հալածանքները։ Փաշոյանի խոսքով՝ այս ամենը կարող է հավասարակշռել միայն ուժեղ խորհրդարանական համակարգը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան