ԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. Politico
Եվրամիության մի քանի երկրներ առաջարկում են սահմանափակել զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց մուտքը ժամանակավոր պաշտպանության ծրագիր։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով Բրյուսելում իր աղբյուրներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա տվյալների՝ հունիսի 4-ին ուկրաինացի քաղաքացիների կարգավիճակը քաղաքական մակարդակով քննարկվելու է ԵՄ գործերով նախարարների կողմից։ Ժամանակավոր պաշտպանության մասին ԵՄ դիրեկտիվի գործողության ժամկետը, որն ուկրաինացիներին երաշխավորում է համայնքի տարածքում աշխատելու, բնակվելու և կրթություն ստանալու իրավունք (վերջին անգամ ծրագիրը երկարաձգվել է 2025 թվականի հունիսին), լրանում է 2027 թվականի մարտին։
Ինչպես գրում է Politico-ն, քննարկման վաղ մեկնարկի նախաձեռնողը եղել է Կիպրոսը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում և ընդունում է ամենամեծ թվով ուկրաինացի փախստականներին՝ իր սեփական քաղաքացիների թվի համամասնությամբ։
Աղբյուրները նշում են, որ ծրագրի երկարաձգման մասին որոշման ընդունումը չի սպասվում հուլիսից շուտ, ընդ որում, Եվրահանձնաժողովի կողմից համապատասխան առաջարկի ներկայացումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան