ՊԵԿ-ը բացահայտել է 956 400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, լայնածավալ միջոցառումներ է իրականացնում ՀՀ պետական սահմանով կանխիկ դրամական միջոցների անօրինական տեղափոխման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
Օրերս ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության «Զվարթնոց և Էրեբունի» բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի չհայտարարագրված կանխիկ արտարժույթ` ընդհանուր 956 400 եվրո կանխիկ դրամական միջոց։
Այսպես, Դորտմունդ–Երևան չվերթի ուղեբեռների նախնական ռենտգեն տեսազննության ժամանակ մաքսային ծառայողները կասկածներ են ունեցել որոշ ուղեբեռների վերաբերյալ։ Ուղևորներից երկուսին, որոնք ինքնուրույն ընտրել էին երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը, «Կանաչ ուղի» ելքի գիծը հատելուց հետո, մաքսային ծառայողներն ուղեկցել են մաքսային հսկողության «Կարմիր ուղի» գոտի, որտեղ ենթարկվել են մաքսային տեսազննման։ Արդյունքում ՀՀ քաղաքացի Մ․Ն-ին պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել են առանց համապատասխան մաքսային հայտարարագրման Հայաստան տեղափոխված ընդհանուր 578 050 եվրո կանխիկ դրամական միջոց։
Նույն գործողությունների շրջանակում զննության է ենթարկվել նաև Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ս․Ն.-ի ուղեբեռը։ Վերջինիս ուղեբեռում ևս հայտնաբերվել է առանց համապատասխան մաքսային հայտարարագրման, օդային ճանապարհով Հայաստան տեղափոխված 378 350 եվրո կանխիկ դրամական միջոց։
Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության, ինչպես նաև Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ կազմել են համապատասխան արձանագրություններ: Այժմ իրականացվում են օրենքով նախատեսված հետագա գործողություններ։
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է սահմանը հատող անձանց նախապես ծանոթանալ գործող մաքսային կանոններին և կատարել օրենքով սահմանված պարտավորությունները՝ ապահովելով մաքսային գործընթացների օրինական և թափանցիկ իրականացումը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան