Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. Զախարովա
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը շարադրվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և փոփոխություններ չի կրել, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն Հայաստանում հունիսի 7-ին՝ ուղղակի այս օրերին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մեր դիրքորոշումը շարադրել է, և այդ դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել»,- գործակալությանն ասել է Զախարովան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլին բանակցություններ էր վարել Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Ռուսաստանի առաջնորդը զրույցի ընթացքում ընդգծել էր, որ Հայաստանում ընտրությունների նախաշեմին ներքաղաքական գործընթացների սրումը չպետք է վնասի Մոսկվայի և Երևանի հարաբերություններին։
Ղազախստան կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ն ստիպված կլինի դադարեցնել նրա հետ ինտեգրացիոն աշխատանքը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կխնդրեր, որպեսզի ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ հանրաքվեն անցկացվի որքան հնարավոր է շուտ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան