Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը

Մայիսի 31-ին Գառնու հեթանոսական տաճարի հնամենի պատերը դարձել են հայկական և համաշխարհային երաժշտարվեստի հանդիպման բացառիկ վայր։ Ֆասթ Բանկի գլխավոր հովանավորությամբ և «Temple of Arts» ՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Music Through Centuries» լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։

Միջոցառումը համախմբել էր արվեստասերներին․ համերգին ներկա էր Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը, մշակութային բազմաթիվ գործիչներ, հյուրեր արտերկրից։ 

Միջոցառման առանձնահատկության ու կարևորության մասին խոսելիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծել է, որ Վիեննան համարվում է երաժշտության համաշխարհային կենտրոնը, իսկ տեղի ֆիլհարմոնիկն աշխարհի առաջատար նվագախմբերից մեկն է․ «Անչափ կարևորում եմ նման համագործակցությունը, որ այս կարգի երաժիշտները եկել և նվագում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ֆասթ Բանկը և ընդհանրապես նրա ղեկավարները, ես նկատել եմ, որ հաճախ դասական երաժշտության կողքը կանգնած են, ինչի համար ես շատ ուրախ եմ։  Այսօր բարձր արվեստը և հատկապես այն արվեստը, որը կապված է մեծ կոլեկտիվների հետ, ոնց որ սիմֆոնիկ նվագախումբն է, այլևս չի կարող առանց մասնավոր հովանավորների գործի», - նշել է դիրիժորը։

Վիեննայից ժամանած ջութակահար Յոհաննես Տոմբյոկը հիացած էր Հայաստանով, տեղի հյուրընկալությամբ ու երաժշտական ժառանգությամբ, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի արվեստով․ «Սա առանձնահատուկ համագործակցություն է, մենք՝ որպես նվագախումբ, հաճախ համագործակցում ենք տարբեր նվագախմբերի հետ, օրինակ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլոց։ Սովորաբար այն լինում է նույն մշակույթի շրջանակում՝ պարզապես տարբեր նվագախմբերի միջև, սակայն այս դեպքում ամեն ինչ այլ է։ Մշակույթները որոշ առումներով իրար մոտ են, բայց մարդիկ միանգամայն տարբեր են»,- ասել է ջութակահարը։ 

Երեկոյի ամենահուզիչ և սպասված պահերից մեկը տարիների տևական դադարից հետո երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների բեմ վերադարձն էր՝ որպես միջոցառման հատուկ հյուրեր։ Քույրերը կատարել են հայկական ֆոլկլյորային ստեղծագործություններ սիմֆոնիկ մշակումներով, որոնք դեռևս 2018 թվականին ձայնագրվել էին մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ, սակայն միայն հիմա կյանքի կոչվեցին բեմում։

Երգչուհի, երգահան, միջոցառման հատուկ հյուր Ինգա Արշակյանն ասել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Վիեննայի ֆիլհարմոնիկի երաժիշտների հետ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Հուսամ, որ սրանով իսկ նորից վերածնունդ կապրի նաև մեր գործունեությունն Անուշի հետ, քանի որ տարիներ շարունակ ելույթ չենք ունեցել»։ 

Երգչուհի, երգահան,  միջոցառման հատուկ հյուր Անուշ Արշակյանն էլ ընդգծել է, որ շատ ոգևորված են․ «Մեծ պատասխանատվություն է և ոգևորություն ելույթ ունենալ կրկին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այս անգամ Վիեննայից հրավիրյալ երաժիշտների հետ, շատ մեծ պատիվ է մեզ համար և շատ ոգևորված ենք, ոգեշնչված ենք», - ասել է նա։

Աջակցելով  նմանօրինակ մեծամասշտաբ նախագծերին՝ Ֆասթ Բանկը նպատակ ունի խթանել ստեղծագործական միջավայրի աշխուժացումն ու միջազգային բարձրակարգ արվեստի հասանելիությունը հայ հանդիսատեսին։ 

Մայրամուտի յուրօրինակ գույների, բաց երկնքի և տաճարի վեհության ներքո դասական երաժշտությունն ստացավ նոր շունչ՝ ներկաների համար ստեղծելով հեքիաթային և անմոռանալի մթնոլորտ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Нет описания.

Нет описания.