Ձևավորվում է ՀՀ ՋՈՒ անձնակազմի պաշտպանության և կիրառման նոր մշակույթ. Փաշինյանը՝ ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկայի մասին
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստանի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում գլխավոր պատվիրատուի, այցելուների և ոլորտի մասնագետների առանձնահատուկ ուշադրությունը գրավեց ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկան։ Ներկայացված զրահամեքենան դարձավ ցուցահանդեսի ամենաքննարկվող նմուշներից մեկը և լայն արձագանք ստացավ ինչպես զանգվածային լրատվամիջոցներում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։
Համեմատական և գործարանային փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ ACE զրահամեքենան մի շարք կարևոր տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է ինչպես ֆրանսիական Bastion զրահամեքենային, այնպես էլ այլ ընկերությունների արտադրատեսակներին։ Ներկայումս մոտ օրերին ACE-ի թիմը պատրաստվում է պետական փորձարկումներին, որոնք պետք է վերջնականապես հաստատեն նոր հարթակի հուսալիությունը, ֆունկցիոնալությունը և գործնական անհրաժեշտությունը։
Ավելի վաղ ընկերությունն իրականացրել է ներքին բազմափուլ փորձարկումներ տարբեր կլիմայական պայմաններում և տեղանքներում՝ ստուգելու մեքենայի կառուցվածքային ամրությունը, անցունակությունն ու շահագործման արդյունավետությունը։ Դաշտային պայմաններում իրականացվել են նաև տարբեր տեսակի սպառազինությունների և տրամաչափերի կրակային փորձարկումներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել ինչպես զրահամեքենայի, այնպես էլ անձնակազմի համար։
Ստացված արդյունքները հաստատել են անձնակազմի պաշտպանության բարձր մակարդակը։ ACE-ի նոր մշակումը համապատասխանում է զինծառայողների անվտանգության ժամանակակից պահանջներին և արտացոլում է անձնակազմի պաշտպանության նոր մշակույթի ձևավորումը, որտեղ հնացած զրահափոխադրիչներին և հետևակի մարտական մեքենաներին փոխարինելու են գալիս ավելի տեխնոլոգիական, ժամանակակից և հագեցած զրահամեքենաները։
Բացի տեխնիկական ցուցանիշների առավելություններից, զրահապատ մեքենայի՝ գին-որակ հարաբերակցությունը բավականին մրցունակ է թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրի շուկաներում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այցելելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկան տեսնելուց հետո նշել է, որ ՀՀ-ում ձևավորվում է ՀՀ ՋՈՒ անձնակազմի պաշտպանության և կիրառման նոր մշակույթ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան