«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում կայացավ ֆրանսահայ անվանի պատմաբան և ցեղասպանագետ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի «Ցեղասպանության ավարտը. Մուստաֆա Քեմալը և փրկված հայերի ու հույների ոչնչացումը (1918–1922)» աշխատության ռուսերեն հրատարակության շնորհանդեսը։ Գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր գործարար Արթուր Սողոմոնյանի, Նարեկացի ինստիտուտի, ԱՆԻՎ հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ։ Միջոցառումը համախմբել էր պատմաբանների, գիտական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների, ուսանողների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված բազմաթիվ քաղաքացիների։
Հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, դրա գաղափարական ու գիտական հիմքերը, ինչպես նաև հետազոտության առանցքային եզրահանգումները՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերջին փուլին, հետպատերազմյան տարիներին հայ և հույն վերապրածների դեմ իրականացված քաղաքականությանը և այդ ողբերգական իրադարձությունների երկարաժամկետ պատմական հետևանքներին։ Շնորհանդեսն անցավ ակտիվ և բովանդակալից քննարկումների մթնոլորտում՝ վերածվելով գիտական մտքերի և պատմական վերլուծությունների կարևոր հարթակի։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց պատմական հիշողության պահպանման, ակադեմիական հետազոտությունների խթանման և պատմական ճշմարտության սերունդներին փոխանցման բացառիկ նշանակությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել