Թեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում
Թեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել հնարավոր ընտրական խախտումների վերաբերյալ։
Տեղեկությունների համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում և երկար ժամանակ չի լքել այն, իոկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք ընտրողների շրջանում իրականացրել են ուղղորդումներ։
Տեղամաս այցելության ընթացքում արձանագրվել են ընտրողների կուտակումներ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 16:00-ի դրությամբ 1159 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր շուրջ կեսը։ Ուղղորդումների վերաբերյալ, հանձաժողովի նախագահը հայտնել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների մասնակցությամբ քվեարկության ընթացքում եղել են օժանդակության դեպքեր, որոնք օրենքով սահմանված կարգով արձանագրվել են գրանցամատյանում:
Նշված ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ոստիկանությանը։ Իրավապահ մարմիններից հայտնում են, որ ստացված ահազանգերը գտնվում են ստուգման փուլում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել