«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին
«Անպայման պետք է մասնակցել ընտրությունների։ Սա ուրիշ իրավիճակ է, առաջվանին նման չէ։ Առաջ կարող էին չգալ, իսկ հիմա անպայման պետք է գան։ Երկրի հարցն է որոշվում»․ այս միտքն էր ամենահաճախը հնչում Euromedia24-ի իրականացրած հարցման ընթացքում։
Քաղաքացիների համոզմամբ՝ անտարբերությունը միայն երկարացնում է առկա խնդիրների կյանքը, մինչդեռ յուրաքանչյուր քվե կարող է դառնալ փոփոխության սկիզբ։ Շատերը նշում են, որ ընտրություններին լայն մասնակցությունն է այն ուժը, որը կարող է վերափոխել քաղաքական դասավորությունը։ Հարցվածների մի մասը նաև կարծում է, որ միայն համախմբված և միասնական ընդդիմադիր ուժերը կարող են իրական մրցակցություն ստեղծել և հավակնել հաղթանակի։
«Մեզ լճացում պետք չէ։ Բրեժնևի ժամանակ էլ էր լճացում, հիմա դա պետք չէ։ Չի կարելի, պետք է ամեն ինչ փոխվի»,-ասում է քաղացիներից մեկը: Քաղաքացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ ժողովրդի մեծ մասը դեմ է այս իշխանությանը, և պետք է պարտադիր գնան ընտրություններին:
«Հազար անգամ ասել եմ՝ գնացե՛ք, տե՛ր եղեք ձեր երկրին։ Հիմա ում գլուխը ինչքան մտավ, չգիտեմ։ Հայաստանը պետք է փրկել ներսի թուրքերից, դա հաստատ է»,-ասաց հացման մասնակից քաղաքացին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել