ՀՀ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության վրա հիմնված ապագայի օգտին․ ԵԽ նախագահ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։
Անտոնիու Կոշտան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների հետ ավելի ուժեղ համագործակցության վրա հիմնված ապագայի օգտին։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին արձանագրված արդյունքների համար։ Դուք կարող եք հպարտանալ Հայաստանի դիմակայունությունը, կայունությունը, և բարգավաճումն ամրապնդելու ձեր դերով։ Հայաստանն ու Եվրամիությունը միասին կառուցում են ավելի ուժեղ կապեր մարդկանց միջև և նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։ Մեր ուժեղ համագործակցությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար»,- գրել է Կոշտան։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...