Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանին «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու համար․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ, թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ ենք համարում մեր քաղաքական գնահատականը տալ դրանց վերաբերյալ:

Դրական ենք համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։
Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Քվեարկության նախնական արդյունքները, սակայն, չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամքը` հետևյալ ակներև պատճառներով․

1.ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում․ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ենթարկվելով գործող վարչախմբի քաղաքական հալածանքներին և գտնվելով անազատության մեջ, նախընտրական լիարժեք քարոզչություն իրականացնելու հնարավորությունից զրկված է եղել։ Նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են առաջատար ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը և Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության մի շարք այլ թեկնածուներ և ակտիվիստներ, որոնք նույնպես փաստացի զրկվել են նախընտրական քարոզչություն իրականացնելու օրինական հնարավորությունից։

2.զանգվածաբար չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Իշխող ուժի հանրահավաքներին կազմակերպված խմբերով բերվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ պետական և համայնքային ծառայողներ, ուսուցիչներ, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ: Բազմահազար քաղաքացիներ էլ պետական ու համայնքային պաշտոնյաների կողմից ուղղորդված քվեարկություն են կատարել ընտրական տեղամասերում:

3.ընտրական գործընթացն անցել է վախի ու ահաբեկման պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային հեռուստատեսությամբ և քարոզչական հանրահավաքներին ընդդիմադիր գործիչների հանդեպ կիրառվել են թիրախավորված սպառնալիքներ և ատելության քարոզ: Տեղերում բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ևս կիրառվել են սպառնալիքներ՝ նրանցից պահանջելով քվեարկել իշխող ուժի օգտին:

4.ընտրական գործընթացին անթաքույց միջամտություն են հանդես բերել օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ` աջակցելով գործող վարչախմբին:

Որպես հետևանք` այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, ուստի անհրաժեշտ ենք համարում դրանց արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում` դրանք ի վերջո չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով:

Միևնույն ժամանակ նաև արձանագրում ենք, որ անգամ այս խայտառակ ճնշումների պարագայում․

գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանի Հանրապետությանն «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու համար,

այն նաև մանդատ չստացավ միանձնյա կերպով Ազգային ժողովում սահմանադրական օրենքներ փոփոխելու, գլխավոր դատախազի, դատավորների, պետական անկախ մարմինների ղեկավարների և անդամների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։

Այս պայմաններում ժողովրդի իրական քվեն ստացած քաղաքական ուժերը, հետևողականություն դրսևորելու պարագայում, ոչ միայն հնարավորություն ունեն խափանելու թրքահաճո վարչախմբի հակահայ ծրագիրը, այլև ժամանակի ընթացքում վերջնականորեն հեռացնելու նրան իշխանությունից։ Ուստի պատրաստ ենք շարունակելու մեր հետևողական պայքարը՝ հակահայ ու այլևս ոչ լեգիտիմ այս վարչախմբին օրինական բոլոր հնարավոր եղանակներով հեռացնելու համար և այդ հարցում ակնկալում ենք մեր համախոհների հետևողական աջակցությունը»: