Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան
Հասարակություն

Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում

Հայաստանում ջրծաղիկի հիվանդացությունը շարունակում է նվազման միտում ցուցաբերել։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է հիվանդության 4550 դեպք, ինչը շուրջ 2.2 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ  2025 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել էր ջրծաղիկի 10 210 դեպք, մինչդեռ  2026 թվականին նույն ժամանակահատվածում՝ 4550 դեպք։Նվազման միտումը նկատվում է նաև Երևանում։

Եթե 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին մայրաքաղաքում գրանցվել էր  5424 դեպք, ապա 2026 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2039, ինչը շուրջ 2.7 անգամ պակաս է։Մասնագետի խոսքով՝ հիվանդացության նվազումը պայմանավորված է ինչպես ջրծաղիկի պարբերական բնույթով, այնպես էլ հիվանդության դեմ պատվաստումների  ներդրմամբ, որը Հայաստանում մեկնարկել է 2025 թվականի հունվարից։

Համաճարակաբանական տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցված 4550 դեպքերից 4130-ը կամ 90.8 տոկոսը բաժին է ընկել 0-18 տարեկան երեխաներին, իսկ 420 դեպք կամ 9.2 տոկոսը՝ 18 տարեկանից բարձր անձանց։ Առավել մեծ մասնաբաժին ունեն 3-6 և 7-17 տարեկան երեխաները, ինչի հետևանքով դեպքեր հաճախ արձանագրվում են մանկապարտեզներում և դպրոցներում։Վարակի տարածումը կանխելու նպատակով կազմակերպված կոլեկտիվներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ կոնտակտավորների ամենօրյա բժշկական հսկողություն, նոր դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելմանն ուղղված այլ գործողություններ։

Մասնագետները նշում են, որ հիվանդացության ռիսկն առավել բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ պայմանավորված բնակչության խտությամբ և ակտիվ սոցիալական շփումներով։

Այդ առումով Երևանը շարունակում է մնալ առավել խոցելի բնակավայրերից մեկը։Բազմամյա դիտարկումները նաև ցույց են տալիս, որ ջրծաղիկն ունի արտահայտված սեզոնայնություն․ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները սովորաբար արձանագրվում են նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, իսկ ամռան ամիսներին նկատվում է նվազման միտում։ Այս հանգամանքը հիմք է տալիս կանխատեսելու, որ առաջիկա ամիսներին հիվանդացության ցուցանիշները կշարունակեն նվազել։

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին՝ Սվետլանա Գրիգորյանը կարևորել է պատվաստումների դերը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստումները նախատեսված են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի այն անձանց համար, որոնք նախկինում չեն հիվանդացել ջրծաղիկով։

Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով՝ առնվազն չորս շաբաթ ընդմիջումով։

Պատվաստումները հասանելի են առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններում՝ պոլիկլինիկաներում, առողջության կենտրոններում և ամբուլատորիաներում։ Նախատեսվում է, որ 2027 թվականից պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի նաև ջրծաղիկի դեմ երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկան երեխաների համար