2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը
Համաձայն կանխատեսման մոդելների այս ամռանը կակտիվանա «Էլ–Նինյո» երևույթը, որը պայմանավորված է Խաղաղ օվկիանոսի արևադարձային գոտու ծովի մակերևույթի ջրի ջերմաստիճանների կտրուկ տաքացմամբ։ Մոդելները կանխատեսում են, որ ամռանը Էլ–Նինյոյի ազդեցությունը կզգացվի համաշխարհային կլիմայի վրա։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության այս ամռան գլխավոր կանխատեսումներն են.
- Աշխարհի մեծ մասում օդի ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր։
- Անոմալ տաք ջերմաստիճաններ են կանխատեսվում Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հասարակածային հատվածներում։
- Ատլանտյան օվկիանոսի արևադարձային գոտին կբնութագրվի միջինից բարձր ջերմաստիճաններով։
- Հնդկաստանում, Աֆրիկայի Հյուսիսային Գվինեական ծոցի և Եղջյուրի շրջաններում սպասվում են չորային պայմաններ, մինչդեռ Հարավային Աֆրիկայում տեղումները կարող են լինել նորմայից ավել։
- Էլ–Նինյոյի ազդեցությամբ պայմանավորված Խաղաղ Օվկիանոսի Կենտրոնական և Արևելյան հասարակածային գոտում սպասվում են նորմայից շատ տեղումներ։
- Ավստրալիայի մեծ մասում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Բրազիլիայի հյուսիս-արևելքում սպասվում են սակավ տեղումներ։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ամռանը, կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ, իսկ տեղումների քանակի կանխատեսումներում առկա է զգալի տարածական փոփոխականություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...