Գնացել էի վա-բանկ՝ հաղթելու համար. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի (1:1) խաղաց Մոլդովայի ընտրանու հետ։
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է արդյունքները՝ խոսելով թիմի տակտիկական խնդիրների, ֆուտբոլիստների անհատական դրսևորումների և երկրպագուների սպասելիքների մասին:
Գլխավոր մարզիչն ընդգծել է, որ թիմը գրոհող ֆուտբոլ է խաղացել առաջինից մինչև վերջին րոպեն, սակայն արդյունքի հասնելուն խանգարել են բախտի գործոնն ու որակի որոշակի պակասը հարձակման եզրափակիչ փուլում:
«Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք: Ներողություն եմ խնդրում, որ այսօր չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին: Տղաները շատ լավ աշխատեցին, հանդիպումը նորմալ եմ գնահատում, սակայն հասկանալի է՝ եթե հաղթանակ չկա, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Մրցակիցը փորձում էր խանգարել մեզ, իսկ մենք վերջնամասում չկարողացանք իրացնել մեր ռեալ գոլային պահերը: Տակտիկայի խնդիր չկա, պարզապես պետք է գտնենք այն ֆուտբոլիստներին, ովքեր ի վիճակի են հարվածը հասցնել տրամաբանական ավարտի»,- նշել է Մելիքյանը:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող երկրպագուների ակցիաներին:
«Այդ պահանջներն իսկապես ազդում են ընդհանուր մթնոլորտի վրա: Ես հանդիպել եմ երկրպագուների հետ, մենք հասկացել ենք միմյանց, սակայն ես որոշում եմ կայացրել այլևս չխառնվել այդ դաշտի խնդիրներին: Խնդրում եմ հավատալ մեր թիմին և զինվել համբերությամբ: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ունենք հիանալի, նվիրված կոլեկտիվ»,- շեշտել է գլխավոր մարզիչը:
Ամփոփելով հունիսյան երկու ընկերական հանդիպումները (նախորդ խաղում Հայաստանը 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Ղազախստանի հետ)՝ Եղիշե Մելիքյանը նշել է, որ մարզչական շտաբը ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները: Այժմ գլխավոր նպատակը վերլուծություններ կատարելն ու աշնանը կայանալիք պաշտոնական հանդիպումների համար մեկնարկային կազմի հիմնական կորիզը ձևավորելն է:
«Ընդհանուր առմամբ՝ թիմից գոհ եմ: Չհաղթեցինք միայն գոլ չխփելու պատճառով: Հույս ունեմ, որ Վահան Բիչախչյանի և Ֆինն Գերագուտյանի պես ֆուտբոլիստների օգնությամբ կկարողանանք լուծել պահերի իրացման խնդիրը»,- եզրափակել է Եղիշե Մելիքյանը:
Armsport




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...