Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին
Մինչ երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում արդեն մեկնարկել են ապագա պաշտոնների բաշխման շուրջ քննարկումներն ու ներքին մրցակցությունը։ ՔՊ-ում, առաջնորդվելով այն կանխավարկածով, թե իրենց նախընտրական ցուցակի առաջին մի քանի տասնյակ հոգին հաստատապես հայտնվելու են խորհրդարանում, արդեն իսկ սկսել են թեժ քննարկումներ ծավալել հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի շուրջ։ Թեև նման ինքնավստահությունը ներկա քաղաքական իրողություններում կարող է բավականին վիճելի և անհեռատես թվալ, այդուհանդերձ, ներկուսակցական կուլիսներում գործընթացն արդեն սկսված է։ Այս պահին շրջանառվող սցենարների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը հնարավոր է լքի պաշտոնը, իսկ նրան փոխարինելու հիմնական թեկնածուն, ըստ թիմակիցների, Հայկ Կոնջորյանն է։ Որպես հավակնորդներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, ում կոնֆլիկտային խառնվածքը, սակայն, որոշակի խոչընդոտ է դիտարկվում հենց թիմի ներսում, և Լիլիթ Մակունցը, ում տարբերակը թեև քիչ հավանական, բայց դեռ մնում է օրակարգում։
Այս ամբողջ պատմության մեջ, թերևս, ամենամտահոգիչն այն է, թե ինչպիսի չափանիշներով են իշխանական թևում որոշվում պետության թիվ երկու պաշտոնի հավակնորդները։ Հանրային և ներկուսակցական քննարկումների կիզակետում ոչ մի դեպքում չեք գտնի թեկնածուների քաղաքական գիտելիքների խորությունը, կառավարման ունակությունները, փորձառությունը կամ պետականամետ մտածողությունը։ Այս ամենը, ինչը պետք է պարտադիր և անկյունաքարային պայման լիներ խորհրդարանի ղեկավարի համար, ՔՊ-ական տիրույթում մղված է երկրորդ պլան։
Փոխարենը՝ գործում է բոլորովին այլ մոտեցում։ ՔՊ-ում բարձր պաշտոններ ու վստահություն վաստակում են բացառապես մեկ չափանիշի շնորհիվ. ով ավելի ակտիվ է հանդես գալիս ընդդիմության հասցեին քննադատությամբ, և ով ավելի ընդգծված նվիրվածություն է ցուցաբերում անձամբ Նիկոլ Փաշինյանին։ ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարը, ըստ էության, վերածվել է սեփական առաջնորդին առավելագույն հավատարմություն ցուցադրելու մրցավազքի։ Թեկնածուների հիմնական առավելությունը դիտարկվում է ոչ թե պետական համակարգի զարգացմանը կամ հանրային շահերին ծառայելը, այլ քաղաքական առաջնորդի հրահանգներն ու քմահաճույքները անվերապահորեն սպասարկելու պատրաստակամությունը։
Այս իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ իշխող համակարգում պետական ինստիտուտների դերը զգալիորեն արժեզրկված է, իսկ պաշտոնների բաշխումը հիշեցնում է ոչ թե քաղաքական թիմի պատասխանատվության ստանձնում, այլ անձնական հավատարմության դիմաց տրվող խրախուսանք։ Երբ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի ընտրության գլխավոր նախապայմանը դառնում է բացառապես կամակատար լինելն ու սեփական նախաձեռնողականության բացակայությունը, ապա պետական կառավարման համակարգի հետագա ճգնաժամն ու արդյունավետության անկումը դառնում են անխուսափելի։
Ալլա Մակարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...