Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) ուրախ է հայտարարել, որ միացել է ՄԱԿ-ի “Գլոբալ պայմանագիր” միջազգային նախաձեռնությանը (United Nations Global Compact): Այն կորպորատիվ կայունության միջազգային խոշորագույն  նախաձեռնության է, որը միավորում է հազարավոր ընկերությունների, որոնք հավատարիմ են պատասխանատու բիզնես վարքագծին և կայուն զարգացմանը։

Միանալով ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագրին՝ ԶՊՄԿ-ն իր գործունեությունն ու բիզնես պրակտիկաները համապատասխանեցնում է նախաձեռնության Տասը սկզբունքներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքային հարաբերություններին, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին և հակակոռուպցիոն գործունեությանը՝ միաժամանակ նպաստելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը։

Այս որոշումն արտացոլում է ԶՊՄԿ-ի հանձնառությունը՝ բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) կատարողականը և ապահովելու իր գործունեության շարունակական համապատասխանեցումը կայունության միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։

«ՄԱԿ-ի “Գլոբալ պայմանագիր” նախաձեռնությանը միանալն արտացոլում է մեր հանձնառությունը՝ շարունակաբար կատարելագործելու մեր գործունեությունը և մեր գործընթացները համապատասխանեցնելու պատասխանատու կորպորատիվ վարքագծի միջազգային սկզբունքներին։ Որպես Հայաստանի առաջատար հանքարդյունաբերական ընկերություն, մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ արժեք ստեղծելու ոչ միայն արտադրության, այլև արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցման, անվտանգ աշխատավայրի և շահագրգիռ կողմերի հետ կառուցողական ներգրավվածության միջոցով», - նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Նախաձեռնության շրջանակում ԶՊՄԿ-ն տարեկան կհրապարակի Առաջընթացի հաղորդակցություն (Communication on Progress, CoP), որը առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն է տասը սկզբունքների իրականացման ուղղությամբ, և հնարավորություն է տալիս համեմատել արդյունքները հանքարդյունաբերության և մետաղների ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների հետ։

ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին միանալը ևս մեկ կարևոր հանգրվան է ԶՊՄԿ-ի կայուն զարգացման չափանիշները, կորպորատիվ կառավարումը և հաշվետվողականությունը բարելավելու ճանապարհին՝ շահագրգիռ կողմերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու հանձնառությամբ։

ԶՊՄԿ-ն օգտվելով առիթից, նաև տեղեկացնում է, որ ընկերությունը վերջերս ստացել է աշխարհի առաջատար ESG վարկանշային գործակալություններից մեկի կողմից վարկանիշ 2024 թ․ համար։ Երկու տարվա ընթացքում (2022-24) ԶՊՄԿ-ն բարելավել է իր ESG գնահատականը 20 կետով՝ գերազանցելով մետաղների և հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային միջին ցուցանիշը և արձանագրելով զգալի առաջընթաց կայունության կատարողականի և կառավարման գործելակերպերի բարելավման ուղղությամբ։ Այս արդյունքները հրապարակային չեն, սակայն ԶՊՄԿ-ն նախատեսում է դիմել 2025 հաշվետու տարվա համար հրապարակային ESG վարկանիշի, որի հրապարակումը սպասվում է 2026 թվականին։