Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank
Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ հերթը Արաբկիրի շախմատի դպրոցի սաներինն էր։ Դասընթացին մասնակցեց շուրջ 50 աշակերտ, ովքեր ստացան ֆինանսական աշխարհի, գումարի ճիշտ տնօրինման, զեղծարարություններից պաշտպանվելու մասին արժեքավոր գիտելիքներ։
Օրերս այստեղ անցկացվեց նաև Yerevan Spring ID Cup մրցաշարը, որի գլխավոր հովանավորն էր IDBank-ը։ Լարված պայքարի արդյունքում բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացան նաև IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգևներ։
Խոսելով արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության մասին՝ IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց դրա կարևորությունն ու թողած դրական ազդեցությունը դպրոցի սաների շրջանում․ «Շախմատն ու ֆինանսական գրագիտությունը շատ ընդհանուր գծեր ունեն. երկուսն էլ հիմնված են մաթեմատիկական մտածողության, ռազմավարության և ծրագրերը մի քանի քայլ առաջ պլանավորելու ունակության վրա։ Աշակերտները մեծ հետաքրքությամբ և ակտիվությամբ մասնակցեցին քննարկումներին, նաև ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել մեր հասարակությանը՝ բարձրացնելով ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը»։
IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան