Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է, որովհետև այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց
Փաշինյանի ավազակապետության հաստատումը։ Այս մասին գրել է Սուրեն Սուրենյանցը։
«ԲՀԿ-ի դեմ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է՝ անցնելով բոլոր կարմիր գծերը։
Տեսնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարողացել է ձևավորել պրոֆեսիոնալ, կազմակերպված և հանրային վստահություն վայելող քաղաքական թիմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործի է դրել իր տրամադրության տակ եղած բոլոր վարչական և ռեպրեսիվ ռեսուրսները՝ կանխելու ԲՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում։
Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է, որովհետև այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը, խոչընդոտում է մեկ անձի կամքով կառավարվող քաղաքական համակարգի ձևավորմանը և զսպում է փաստացի վարչապետի ակնհայտ ավտորիտար նկրտումները։
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Հատկանշական է, որ հենց այդ տեղամասերում ԲՀԿ-ն գրանցել էր միջին ցուցանիշից էապես բարձր արդյունքներ։
Այս որոշման հետևանքով ԲՀԿ-ից փաստացի գողացան հինգ պատգամավորական մանդատը։
Սակայն խնդիրը միայն ԲՀԿ-ին չի վերաբերում։ Խնդիրը Հայաստանի պետականության և ժողովրդավարական համակարգի ապագան է։
Այս որոշմամբ ՔՊ-ն վերականգնում է Ազգային ժողովում 3/5 մեծամասնությունը, ինչը հնարավորություն է տալիս առանց քաղաքական համաձայնության և ընդդիմության մասնակցության կատարել սահմանադրական նշանակումներ, ընդունել սահմանադրական օրենքներ և ամբողջությամբ վերահսկել պետական կարևորագույն ինստիտուտների գործունեությունը։
Այն, ինչ տեղի է ունենում, դժվար է անվանել ընտրական գործընթաց։ Սա ընտրողների կամքի խեղաթյուրում է, քաղաքական բանդիտիզմի հերթական դրսևորում, իշխանության կողմից պետական լծակների կիրառմամբ իրականացվող քաղաքական «ռեյդերություն»։
Մեր թիմը հետևողականորեն օգտագործելու է բոլոր իրավական, քաղաքական և հանրային գործիքները՝ պաշտպանելու քաղաքացիների ձայնը և վերականգնելու արդարությունը։
Սակայն արդեն այսօր կարելի է արձանագրել մի իրողություն․
Հայաստանում դրվում են Փաշինյանի ավազակապետության, քաղաքական ամենաթողության և ինստիտուցիոնալ կամայականության հիմքերը»,-գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...