Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը
Քաղաքականություն

Դատելով իրադարձությունների տեմպից՝ պայքարի այս փուլում ամեն ինչ շատ ավելի արագ է լինելու. Գեղամյան

Հայաստանում չկա ներքին քաղաքականություն։ Այս մասին գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը:

«Հայաստանի ներսում ընթացող բոլոր գործընթացները առնվազն վերջին 200 տարում բացառապես արտաքին քաղաքականության շարունակությունն են։

Դրա պատճառը աշխարհագրությունն է։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եղել ու մշտապես մնում է գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում։ Դպրոցական դասագրքերում սա բանաձևված էր «Հայաստանը կռվախնձոր էր x-ի և y-ի միջև» ոչինչ չասող նախադասությամբ, որտեղ x-ն ու y-ը փոխվում էին, բայց չէր փոխվում բուն երևույթը՝ ձևավորելով յուրատեսակ բարդույթ։

Մինչդեռ սա ունի քաղաքագիտական հստակ բացատրություն։ Անկախ Հայաստանի ներսում կատարվողից կա ավելի լայն՝ գլոբալ իրականություն, որը ազդում, եթե կուզեք՝ կանխորոշում է դեպքերի տրամաբանությունը Հայաստանի ներսում։ Հայկական պետության ու հայ ժողովրդի համար այդ գործընթացներն են թելադրում թե՛ պետական ընթացքը, և թե՛ հասարակական կյանքը։ Լավ է, թե վատ, բայց մենք չունենք ճոխություն ուղղակի, զրոյից ու «ստերիլ պայմաններում» պետություն ու հասարակություն կառուցելու։ Արտաքին միջավայրը թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի ներսում լինեն խիստ տարաձայնություններ՝ աջեր ու ձախեր, պահպանողականներ կամ լիբերալներ, կանաչներ ու կոմունիստներ։ Դա անթույլատրելի շքեղություն է։ Այս տարածքում պետությունը պարտադիր պետք է լինի պատրաստ արտաքին գործընթացների կիզակետում լինելու։ Հետևաբար՝ այն պետք է լինի գերռազմականացված, արագ մոբիլիզացվող ու զարգացած Սպարտա։ Դրա պատճառը ընդամենը մեկ փոփոխական է, որը վճռում է ամեն բան։

***
Վերջին 150 տարում Հայաստանի արտաքին գլխավոր մարտահրավերը մեկն է, չի փոխվել. Հայաստանի արևելքում ու արևմուտքում կան երկու թյուրքական պետություններ՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնք ունեն նպատակ արանքից հանելու հայկական գործոնը՝ միավորվելու ու սեփական ազդեցության գոտին ընդլայնելու համար։ Ինչպես իրենք են ասում՝ «հայկական անիծյալ սեպը» հանելը իրենց պետությունների կենսունակությունն ապահովելու գլխավոր միջոցն է։ Նորից՝ ոչ թե որովհետև իրենք ի ծնե հայատյաց են, այլ որովհետև քաղաքական տեսանկյունից հայկական քաղաքական նախագիծը իր դիրքով խանգարում է թյուրքական քաղաքական նախագծին։ Սա քմահաճույք չէ, նախասիրություն կամ առանձին քաղաքական գործչի գաղափար։ Սա թյուրքական քաղաքական մտքի հիմնասյուներից է՝ Էնվերից մինչև Էրդողան։

Այս մարտահրավերը կա, և դա պետք է լինի հայկական ցանկացած ուժի՝ քաղաքական գործչից մինչև կուսակցություն, ՀԿ-ից մինչև պետական ինստիտուտ, ցանկացած գործողության հաշվարկի հիմքում։ Նորից. սա լավ չէ, կամ վատ է, սա իրականություն է։ Կարելի է ունենալ տարաձայնություններ թոշակի, գյուղատնտեսական վարկի կամ որև այլ նմանատիպ հարցում, բայց ցանկացած քաղաքական ծրագրի առաջին չափանիշը (benchmark) թյուրքական վտանգն է։ Ինչ էլ արվի, ինչ էլ գծվի, հիմքում պիտի ընկած լինի հետևյալ հարցը. ո՞նց է սա օգնում/խանգարում չեզոքացնել թյուրքական օբյեկտիվ սպառնալիքը։

***
Սա մի իրականություն է, որից ամեն գնով խուսափում են ոչ միայն քաղաքացիների մի մասը, այլև հենց ազգային դաշտի ուժերը։ Մինչդեռ այդ մոտեցումը թույլ չի տալիս ոչ միայն ժամանակին տեսնել իրական մարտահրավերն ու կանխատեսել զարգացումները, այլև դրանց արդյունավետ դիմակայել։

Հիմա գանք ընտրություններին. ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն։ Իրենց ծրագրերում (ոչ թե նախընտրական քարոզչության մեջ), այլ իրական քաղաքական ծրագրերում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը այս պահին ունեն Հայաստանի վրա ազդեցություն տարածելու հստակ գործիքներ։ Հետևաբար, եթե կա իրենց կողմից Սահմանադրություն փոխելու ակնհայտ պահանջ ու դա հնարավոր չէ հասնել հայ ժողովրդին համոզելով (փորձել են ու փորձում են, բայց չեն հաջողել), ապա չկա հնարավորություն ապավինելու արդար ու թափանցիկ ընտրությունների։ Ուղղակի չկա։

Հետևաբար նաև. չի կարելի մտածել, որ մենք ապրում ենք Լիխտենշտեյնում ու մեզ մոտ արդար ընտրություններ են լինելու։ Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալու, քանի ունեն Հայաստանում ազդեցություն։ Հետևաբար չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի (այսպես կոչված «պլան Բ»)։ Պարզապես չի կարելի։

Հիմա էլ ուշ չէ այդ մասին մտածել ու վերակազմակերպել ազգային պայքարը։ Թյուրքական վտանգն իրական է և կողմնորոշիչ, ազգային ուժերի գործողությունները, եթե կուզեք, կենսակերպը պետք է բխեն սրանից և ոչ մի դեպքում հակառակը՝ հիշելով, որ չկա ներքին քաղաքական կյանք, կա արտաքինի շարունակություն»,- եզրափակել է Գեղամյանը և ավելացրել՝ «Դատելով իրադարձությունների տեմպից՝ պայքարի այս փուլում ամեն ինչ շատ ավելի արագ է լինելու»: