ԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին
Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը՝ ԶՊՄԿ-ն, միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին (United Nations Global Compact)՝ վերահաստատելով կայուն զարգացման, պատասխանատու կառավարման և միջազգային լավագույն փորձի ներդրման իր հանձնառությունը։
Այս նախաձեռնությունը համարվում է կորպորատիվ կայունության ոլորտում աշխարհի ամենախոշոր հարթակներից մեկը և միավորում է հազարավոր ընկերությունների, որոնք իրենց գործունեությունը կառուցում են մարդու իրավունքների պաշտպանության, աշխատակիցների իրավունքների, բնապահպանական պատասխանատվության և թափանցիկ կառավարման սկզբունքների հիման վրա։
ԶՊՄԿ-ում ընդգծում են, որ միջազգային այս հարթակին անդամակցությունը հերթական քայլն է ընկերության երկարաժամկետ ռազմավարության շրջանակում, որի առանցքում գտնվում են արդյունավետ կառավարումը, արտադրական գործընթացների շարունակական բարելավումը, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը և համայնքների հետ համագործակցության զարգացումը։
Ընկերությունը նախատեսում է պարբերաբար ներկայացնել իր առաջընթացը՝ հրապարակելով համապատասխան հաշվետվություններ, որոնք հնարավորություն կտան գնահատել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու դրանք համեմատել ոլորտի միջազգային առաջատար կազմակերպությունների արդյունքների հետ։
Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն նաև առաջընթաց է գրանցել ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարման) ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Ընկերության տվյալներով՝ 2022-2024 թվականներին արձանագրվել է գնահատականի զգալի աճ, ինչը վկայում է կայուն զարգացման և կորպորատիվ կառավարման ոլորտներում իրականացվող փոփոխությունների մասին։
ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին միանալը ԶՊՄԿ-ի համար ոչ միայն միջազգային ճանաչումը էլ ավելի մեծացնելու հնարավորություն է, այլև լրացուցիչ պարտավորություն՝ շարունակելու գործունեության կատարելագործումը՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...