Տուպիկ է իրեն տվել հայ ժողովուրդը հունիսի 7-ին, ռեժիմն էլ դեռ խուճապի մեջ չէ. Դանիելյան
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդ մանդատնը արդեն վերցված է: Հայ ժողովուրդն այն վերցրել է հունիսի 7-ին: Ու հանգամանքների բերումով դա մեզանից հետ խլելը հեշտ չի լինելու:
Քանի որ արևմուտքը մեր լեգիտիմների գյամերը մանրից քաշում է ու փող չի տալիս, իսկ 2026-ի բյուջեն նախատեսված էր ահռելի պակասորդով, որը պիտի ինչպես միշտ փակվեր վարկերով, սրանք խիստ տնտեսման ռեժիմ են մտել: Ռեժիմը դեռ խուճապի մեջ չէ, բայց արդեն ահագին տհաճ հանգամանքներ կան: Ըստ պլանի էս պահի դրությամբ նրանք արդեն պիտի մոտ 1 մլրդ դոլար փող պարտքով վերցնեին, բայց կարողացել են վերցնել ընդամենը 150 մլն, այն էլ՝ 2017 թվականի բյուջեից գոյացած ավելցուկից: Այսինքն՝ ստոր նախկինների թողած բյուջեի ավելցուկներից:
Լափը պակասել է: Ստիպված ծախսերը կրճատում են բոլոր պետական հիմնարկները բացի առողջապահությունից:
Կիսամյակի ծախսային պլանը կառավարությունը կատարել է 77%-ով, ամսվա վերջ թիվը երևի կհասնի մի 85%-ի, որովհետև հենց էդ պակասող 15%-ն էր (կամ մոտ 1,5 մլրդ դոլար) պետք վարկի տեսքով ստանալ (բայց չստացան) արևմուտքից ու տեղական բանկերից: Ու քանի դեռ «ընտրություն» կոչեցյալի հարցն օդում կախված է մնացել, դրա հետ օդում է մնացել նաև աշխարհաքաղաքական օգնությունը և/կամ պատժամիջոցը։ Մեր «ընտրյալները» հետևաբար ստիպված զսպում են իրենց երբեմնի անսպառ ախորժակները:
Հիվանդանոցներն ու բժիշկները լավ կանեն գոտիները պինդ կապեն: Կիսամյակի ավարտին դեռ երեք շաբաթ կա, բայց առողջապահության նախարարության բյուջեն արդեն 94%-ով (առանձին հոդվածներով 99%-ով) սպառվել է, ինչը հասկանալի է, քանի որ անվճար վիրահատություններն ու դեղորայքը խիստ անրհաժեշտ էր ձգել մինչև հունիսի 7-ը, իսկ դրանից հետո՝ յա էշը, յա իշատերը…
Սա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից: Երկուսն էլ աղետ է:
Սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի:
Այ սենց տուպիկ է իրեն տվել հայ ժողովուրդը հունիսի 7-ին: Ու բացարձակ կապ չունի՝ ով, որտեղ, քանի մանդատ Է ուզում վերցնել կամ չվերցնել: էդ մանդատը մի հատ է ու ինքը նոր տեր ունի, մոտ 700,000 նոր տեր: 8 տարի շարունակ բոլորը մեզ էին գցում քաքի մեջ, իսկ հիմա մենք բոլորին, որովհետև մեզ դուր չի գալիս, երբ մեզ անասունի տեղ են դնում:
Կարևորը մեկն է՝ եկող արհավիրքի ներքո հայ ազգը պիտի դիմանա մեկ օր ավել, քան էս ոչնչության իշխանությունը և իր կլիենտները:
Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք…»:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան