Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին
Դատարանը փոխել է 18 արդարների գործով գալիք նիստի ժամը, այն տեղի կսկսվի ժամը 14:30-ից:
Այս նիստին կրկին հետազոտվելու են «ապացույցները»: Մինչ այս պահը մեղադրող կողմը դատարանում ներկայացրել է.
- Որսորդմիության անդամ հանդիսացող 3 անձանց բնակարանից «հայտնաբերված» և մեղադրանքի հետ կապ չունեցող որսորդական օրինական զենքերն ու փամփուշտները,
- Գնդապետ Իսրայելյանի տնից «հայտնաբերված», պետության կողմից որպես պարգև ստացած և մեղադրանքի հետ կապ չունեցող ատրճանակն ու փամփուշտները,
- Արսեն Ղազարյանի երեխաների կողմից փողոցից գտած և հավաքած աղբը` կրակած պարկուճները:
Մեղադրողները չեն ներկայացնում, թե
- Ինչպե՞ս պետք է այդ զենքերն օգտագործվեին,
- Որտե՞ղ պետք է այդ զենքերն օգտագործվեին և
- Ո՞վ պետք է դրանք օգտագործեր:
Գործի մեկ չկա գեթ մեկ գաղտնալսում, որտեղ որևէ խոսք կա այդ զենքերի մասին, որևէ մեկի այդ զենքերն օգտագործելու հանձնարարություն չի տրվել:
Բացի այդ, զենքերը չեն պահվել թաքստոցներում, այլ օրենքով սահմանված կարգով պահվել են սեփականատերերի բնակարաններում:
Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին, ժամը 14:30-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...