Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
«Ճապոնիայի բարեփոխման ընկերություն» կուսակցությունը, որը մտնում է կառավարող կոալիցիայի կազմի մեջ կրտսեր գործընկերոջ իրավունքներով, հանդես է գալիս ռազմածովային ուժերն ատոմային սուզանավերով զինելու օգտին և առաջարկում է քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կուսակցության պաշտոնական փաստաթղթում, որը շուտով կներկայացվի վարչապետ Սանաե Տակաիչիի քննարկմանը, հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը:
Ճապոնիայում պատրաստվում են մշակել անվտանգության ոլորտում երկրի քաղաքականության հիմնական սկզբունքների վերանայման նախագծեր։ Սանաե Տակաիչիի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ)՝ կառավարող կոալիցիայի գլխավոր ուժը, արդեն պատրաստել է իր առաջարկները: Դրանցում ատոմային սուզանավերի և միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարման հարցը չի հիշատակվում, չնայած ԼԴԿ-ում, ինչպես հաղորդվում է, քիչ չեն այդ դիրքորոշման կողմնակիցները:
Ճապոնիայում գործում է, այսպես կոչված, երեք ոչ միջուկային սկզբունք՝ չունենալ, չարտադրել և չներկրել միջուկային զենք: Դրանք հաստատվել են կառավարության որոշմամբ, չունեն օրենքի ուժ և կարող են համեմատաբար հեշտությամբ վերանայվել: «Ճապոնիայի բարեփոխման ընկերություն» կուսակցությունը և կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության շատ ուժեր առաջարկում են թողնել առաջին երկու սկզբունքները և հրաժարվել երրորդից, քանի որ, նրանց կարծիքով, այն կարող է խանգարել ճգնաժամային իրավիճակներում ամերիկյան միջուկային զենքի ներկրմանը երկիր:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027