ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները շարունակում են ակտիվորեն օգտվել ռուսական МИР քարտերին անվճար դրամական փոխանցումների ծառայությունից։ Վերջին 6 ամիսների ընթացքում փոխանցումների ծավալն աճել է 40%-ով։
Միջազգային փոխանցումների ծառայությունների զարգացման շրջանակում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դեպի Ռուսաստան քարտի համարով ակնթարթային փոխանցումների հնարավորություն՝ բանկի բջջային հավելվածի և most.vtb.am կայքի միջոցով։ Այս լուծումը նպաստում է գործարքների արագության և հարմարավետության բարձրացմանը։
Մեկ փոխանցման նվազագույն գումարը կազմում է 100 ռուբլի, իսկ առավելագույնը՝ 399 հազար ՀՀ դրամին համարժեք ՌԴ ռուբլի։ Մեկ քարտից օրվա ընթացքում կարելի է կատարել մինչև երեք փոխանցում՝ չգերազանցելով սահմանված ընդհանուր սահմանաչափը։
«Այս ծառայությունը գործարկել ենք նախորդ տարվա գարնանը՝ նպատակ ունենալով առաջարկել հարմար և հասանելի լուծում հաճախորդների լայն շրջանակի համար, և այսօր արդեն արձանագրում ենք դրա նկատմամբ կայուն բարձր հետաքրքրություն։ Ծառայությունը հատկապես պահանջված է այն հաճախորդների շրջանում, ովքեր Ռուսաստանում ունեն հարազատներ, ընկերներ կամ գործընկերներ, ինչպես նաև նրանց մոտ, ովքեր պարբերաբար այցելում են ՌԴ և կարևորում են ռուբլով քարտերն արագ ու հարմարավետ համալրելու հնարավորությունը՝ շահավետ փոխարժեքով։ Այն փաստը, որ վերջին վեց ամիսների ընթացքում փոխանցումների ծավալն աճել է 40%-ով, վկայում է ծառայության բարձր պահանջարկի և ակտիվ օգտագործման մասին», — նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
Ծառայության հիմնական առավելություններից են միջնորդավճարի բացակայությունը և ՀՀ դրամից ՌԴ ռուբլու փոխարկման շահավետ փոխարժեքը։ Ծառայությունը հասանելի է շուրջօրյա՝ շաբաթվա բոլոր օրերին, իսկ փոխանցումները կատարվում են գրեթե ակնթարթորեն, միջինը՝ մեկ րոպեի ընթացքում։
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում անցնել «Փոխանցումներ» բաժին, ապա՝ «Փոխանցումներ Ռուսաստան» ենթաբաժինը: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել «ՌԴ բանկերի քարտերին» էջը, սեղմել «Փոխանցել» կոճակը և անցնել օնլայն փոխանցումների էջ։ Բացված հայտում անհրաժեշտ է լրացնել ուղարկողի և ստացողի տվյալները։
Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան