Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականություն

«Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին

Սա իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ որպես այդպիսին. տեսել եք՝ մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ, համոզված եմ, որ համաձայնությունը տալու են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17–ին, ԿԸՀ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԸՀ–ն այս պահին քննում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

«Սա ուղղված է և իմ ակտիվության դեմ, և մեր քաղաքական ուժի դեմ։ Տարբեր անոնսները տվել են արդեն, այնպես որ զարմանալի չէ»,–ասաց նա՝ իրենց համակիրներին կոչ անելով իրենց ընտրության հավատարիմ մնալ, երկրին հավատարիմ մնալ. «Ես համոզված եմ, որ հաղթանակ անպայման լինելու է։ Ինչ վերաբերում է մեր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել փոքրիկ խմբակին, համոզված եմ, որ մոլորության մեջ են։ Իրենք էլ են մերը և ունենալու ենք անպայման շատ ուժեղ Հայաստան, որպեսզի այսպիսի բաներ չլինեն»,–ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով նրան, որ հրապարակված ձայնագրության մեջ ասվում է. «Ղազինյան Դավոն 1.400.000 դրամ տվել է Արմանին», Դավիթ Ղազինյանն ասաց. «Ենթադրում եմ՝ Արմանը ինձ շատ մտերիմ անձ է, ենթադրում եմ՝ եթե այդ Արմանի մասին է խոսում։ Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել։ Դուք էլ եք տեսնում, որ ձայնագրության մեջ գլխավոր դերում մաքրուհին է։ Միշտ հումորով ասում եմ՝ լավ է, որ չեն ասում՝ ասել է այս 1.4 միլիոնը ուրիշ բանի վրա չծախսեք հանկարծ, սա միայն ընտրակաշառքի գումար է։

Այսինքն չկա այստեղ իրավական ոչ մի բան։ Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ ով ում է տվել, ինչ է արել։

Նախ, եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, այսինքն ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին ու ասել եմ՝ սա ընտրակաշառքի գումա՞ր է։ Աբսուրդ է»։ Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հավանականությանը, Ղազինյանն ասաց. «Որևէ մեկից որևէ իրավական բան չեմ սպասում, որևէ մարմնից, նամանավանդ այս չակերտների մեջ «անկախ» մարմնից։ Այնպես որ այս պրոցեսին բոլորս էլ պատրաստ ենք»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,–ասված էր ՀԿԿ հաղորդագրության մեջ։