Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տեսանյութեր

Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին

«Հակակոռուպցիոն կոմիտեն, ելնելով իր նորարարական գործելաոճից,  հանրայնացրել է վարույթի բովանդակությունը, և ըստ էության մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին, որովհետև ձայնագրությունը հանրայնացվել է։ Ավելին՝ այն հանրայնացվել էր 2026 թվականի հունիսի 5-ին», –ԿԸՀ դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց «Ոժեղ Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի դեմ հարուցված վարույթին;

Հիշեցնենք, որ ԿԸՀ ընթացող նիստում քննարկվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Վարդևանյանի խոսքով, երկար ժամանակ բոլոր տվյալները եղել են հանրային հասանելիության պայմաններում, հետևաբար անհասկանալի է քննարկել կալանքի կամ քրեական հետապնդման համաձայնության հարցը։

«Ես դեռ չեմ հիշում դեպք, երբ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունը քննչականը հանրայնացնի, հետո անցնի երկու շաբաթ և դրանից հետո մենք խոսենք խափանման միջոցների մասին նման ինտենսիվությամբ։ Վստահ եմ՝ դատախազությունից պետք է ներկա լինի հսկող դատախազը… այստեղ նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի։ Գործընթացի իրական նպատակը քաղաքական ազդեցությունն է։ Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը… ոչ թե իրավական տրամաբանությունն է, այլ պարզապես հերթական վախի մթնոլորտի ձևավորումը»,-ընդգծեց նա։

Վարդևանյանը պնդեց՝ կալանքի կիրառման իրավական հիմքերն այս դեպքում բացակայում են։

Նա այսպես հիմնավորեց. «Չէ՞, որ կալանքը վերաբերում է այնպիսի դեպքերին, երբ անձը կարող է խոչընդոտել, թաքնվել կամ կատարել նոր հանցանք։ Դուք ուզում եք ասել, որ հունիսի 5-ից հանրային հասանելիություն ունեցող քրեական վարույթի վերաբերյալ ինչ-որ ոչ պատշաճ վարքագծի ռի՞սկ կարող է լինել»։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրության մեջ Դավիթ Ղազինյանի անվան վերաբերյալ հատվածին՝ Վարդևանյանն ընդգծեց, որ խոսքը երրորդ անձի մասին է, և տվյալ ձայնագրությունը չի առնչվում Դավիթ Ղազինյանի հետ։

«Այստեղ մենք խոսում ենք քրեական վարույթի տեսանկյունից հիմնավորվածության կամ առնչության զրո մակարդակում գտնվող իրավիճակի մասին։ Եթե մի երրորդ անձի վերաբերյալ լիներ նման խոսակցություն, նույն հաջողությամբ կարո՞ղ էին քրեական վարույթ հարուցել։ Սա ուղղակի աբսուրդ է»,- ընդգծեց նա։

ԿԸՀ նիստն այս պահին ընթանում է դռնփակ։ Նշենք, որ գլխավոր դատախազությունը  քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի վերաբերյալ։