Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին
Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի: Այս մասին ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Դավիթ Ղազինյանի մասով ԿԸՀ-ում քննվող անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:
«Այստեղ մենք խոսում ենք քրեական վարույթի տեսանկյունից հիմնավորվածության կամ առնչության 0 մակարդակում գտնվող իրավիճակի մասին: Փաստը նա է, ով Դավիթ Ղազինյանի հետ որևէ առնչություն չունեցող անձը խոսում է իր մասին, ինչ իրավական հիմնավորվածության մասին ենք խոսում: Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում ու խոսակցության պայմաններում, ուղղակի աբսուրդ է: Կքննարկենք, տեսնենք, ամեն դեպքում ես դեռ չեմ հիշում դեպք, որ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունը Քննչականը հանրայնացնի, դրանից հետո անցնի շուրջ 2 շաբաթ, ու դրանից հետո մենք խոսենք իբրև քրեական վարույթի ու խափանման միջոցի մասին:
Իհարկե, մենք խոսում ենք «Քաղաքացիական պայմանագրի» ԿԸՀ-ի մասին, բայց նույնիսկ այդ պայմաններում՝ նվազագույն ողջամտության դեպքում, այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի: Նպատակը հերթական վախի մթնոլորտի տարածման տեսանկյունից ցույց տալն է, որ նաև Դավիթ Ղազինյանի համար են քրեական վարույթին ուղղված գործողություն իրականացնում: Այստեսղ ոչ թե իրավաբանություն է, այլ հերթական վախի մթնոլորտի տարածումը»,- նշել է Վարդևանյանը:
Նշենք, որ այսօր ԿԸՀ-ն քննարկելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ դաշինքի Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախընտրական գրասենյակի պատասխանատուները և թեկնածու Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։
Շրջանառվող ձայնագրության և քննության տվյալներով՝ հնչում է պնդում, որ «Ղազինյան Դավոն 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) դրամը տվել է» ընտրողներին նյութապես շահագրգռելու նպատակով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...