Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով
Մամուլի տեսություն

Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ընտրական համակարգը հերթական լրջագույն փորձության առջև է կանգնած, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը փորձ է արվում փաթեթավորել իրավական հիմնավորումներով։ Խնդիրը վերաբերում է ընտրություններից հետո ստեղծված այն իրավիճակին, երբ պաշտոնապես արձանագրվել են լուրջ խախտումներ, սակայն պատասխանատու պետական ինստիտուտները ոչ միայն չեն շտկում դրանք, այլև փորձում են միջազգային կառույցների զեկույցների կամայական մեկնաբանությամբ արդարացնել սեփական անգործությունը։ Այս ամենը հարվածի տակ է դնում հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքը և սպառնում դառնալ անպատժելիության վատագույն նախադեպ։

Եթե երեք ընտրատեղամասում քվեարկության արդյունքները պաշտոնապես չեղարկվել են, ապա, ըստ օրենքի տրամաբանության, խախտումներն ունեցել են էական բնույթ և անմիջականորեն ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։ Նման իրավիճակներում ընտրական մարմինը պարտավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետևանքները շտկելու համար։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) տալիս է ընդամենը երկու հստակ ճանապարհ. կա՛մ նշանակել մասնակի վերաքվեարկություն միայն այդ տեղամասերում, կա՛մ անցկացնել համընդհանուր նոր ընտրություններ։

Այստեղ անկյունաքարային ու սկզբունքային է հետևյալ թեզը. ԿԸՀ-ն գործադիր-կազմակերպչական մարմին է, որի բացառիկ առաքելությունն ու պարտականությունն օրենքի տառը անվերապահորեն կատարելն է, այլ ոչ թե այն սեփական հայեցողությամբ կամ քաղաքական նպատակահարմարությամբ մեկնաբանելը: Ընտրական մարմինն օժտված չէ օրենսդրական կամ հայեցողական այնպիսի լիազորություններով, որոնք թույլ կտան իրավական նորմը շրջանցել սեփական դատողություններով:

Այս պարագայում ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը՝ հղում անելով Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ զեկույցին (CDL-AD(2025)003)։

Նրանց փաստարկը հետևյալն է. եթե վերաքվեարկություն լինի միայն մի քանի տեղամասում, ընտրողներն արդեն կիմանան ընդհանուր պատկերը և կարող են քվեարկել «տակտիկական հաշվարկներով», ուստի մասնակի վերաքվեարկությունը ճիշտ միջոց չէ։ Սակայն սա զուտ իրավական մանիպուլյացիա է։

Վենետիկի հանձնաժողովը երբեք չի ասել, որ եթե տեղամասային վերաքվեարկությունը խնդրահարույց է, ապա խախտումը պետք է մնա անհետևանք։ Ընդհակառակը՝ միջազգային կառույցի ամբողջ տրամաբանությունն այն է, որ ընտրական ցանկացած լուրջ խախտում պետք է ունենա արդյունավետ իրավական արձագանք։ Եթե նեղ գործիքը՝ տեղամասային վերաքվեարկությունը, չի ապահովում արդար արդյունք, ապա օրենքով մնում է երկրորդ, ավելի լայն ճանապարհը՝ նոր ընտրությունների նշանակումը։ ԿԸՀ-ն իրավունք չունի հորինել մի «երրորդ ճանապարհ»՝ խախտումն արձանագրել, բայց արդյունքները պարզապես անփոփոխ թողնել։

Իրավունքի մեջ չի կարող գործել այնպիսի աբսուրդային կանոն, որ ինչքան ավելի ծանր է խախտումը, և ինչքան բարդ է դրա վերականգնումը, այնքան ավելի հեշտ է խուսափել պատասխանատվությունից։ Խախտման ծավալը չի կարող դառնալ անպատժելիության երաշխիք։ Հատկանշական է, որ ԿԸՀ-ի վկայակոչած Վենետիկի հանձնաժողովի զեկույցը կազմվել էր Ռումինիայի 2024 թվականի ընտրությունների առիթով, որտեղ տեղի Սահմանադրական դատարանը, տեսնելով խախտումների ծանրությունը, գնացել էր հենց ընտրությունների արդյունքների ամբողջական չեղարկման ճանապարհով։ Այսինքն՝ ԿԸՀ-ն վկայակոչում է մի փաստաթուղթ, որն իրականում հակառակն է ապացուցում։

Այժմ Սահմանադրական դատարանի առջև դրված է սկզբունքային հարց. արդյո՞ք Հայաստանում ընտրողի ձայնը պաշտպանված է, թե՞ այն կարող է զոհաբերվել քաղաքական նպատակահարմարությանը։ Բարձրագույն դատարանը չի կարող սեփական հայեցողությամբ շրջանցել օրենքը կամ լեգիտիմացնել մի իրավիճակ, երբ շուրջ 3400 քաղաքացի պարզապես զրկվում է իր սահմանադրական ընտրական իրավունքից։ Եթե դատարանն ընդունի ԿԸՀ-ի այս դիրքորոշումը, ապա ապագայի համար կստեղծվի վտանգավոր նախադեպ՝ ցանկացած ընտրական խախտում կմնա անհետևանք, եթե դրա շտկումը իշխանության համար քաղաքականապես անհարմար լինի։ Սա արդեն սովորական ընտրական վեճ չէ, այլ պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի խնդիր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում