Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա Սողոմոնյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին ես ոչ մի հարց չունեմ։ Մարդու կյանքի մեծ մասն անցել է Փաշինյանի ենթակայության ներքո։ 13 տարի լրագրող է աշխատել խմբագիր Փաշինյանի թերթում, հետո մի քանի տարի աշխատել է արդեն պատգամավոր Փաշինյանի օգնական, հետո էլ Փաշինյանի խմբակցության փորձագետ, «սիրո և համերաշխության» հեղափոխությունից հետո Փաշինյանի ցուցակով դարձել է պատգամավոր, Արցախի մեծ մասի հանձնումից հետո տեղի ունեցած ընտրություններից հետո էլ է դարձել պատգամավոր, կրկին, իհարկե, Փաշինյանի ցուցակով։ Հա, էդ ընթացքում հասցրել է իրավագետի որակավորում ստանալ՝ «ավարտելով» Մովսես Խորենացի համալսարանի հեռակա բաժինը (ի դեպ, եթե նրա համակուրսեցիների ճանաչեք, խնդրում եմ ծանոթացնել, հետաքրքիր է զուտ)։
 
Իրավագետի դիպլոմը նրան պետք էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ դառնալու համար, դե օրենքի պահանջ է, ձևականություն է, պետք է պահել։
 
2022 թվականի հոկտեմբերի 7-ին զուտ Փաշինյանի պատգամավորները, ինքը ներառյալ, Վահագն Հովակիմյանին ընտրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Մարդուն էսքան անձնական լավություն է արել Փաշինյանը։ Մարդը հո անշնորհակալ չէ՞ր լինելու։ Ու քանի որ մարդը լավություն մոռացող չէ, վերցրեց ու էն տեղամասերում, որտեղ Բարգավաճ Հայաստանը շատ ձայներ էր ստացել, դրանցում ընտրությունները ճանաչեց անվավեր, վերաքվեարկություն էլ թույլ չտվեց, պատճառաբանելով, թե բա այդ տեղամասերի ընտրողները քանի որ արդեն գիտեն ընտրությունների արդյունքները, վերաքվեարկության ժամանակ այլ կերպ կարող են քվեարկել (հանճարեղ մեկնաբանություն): Ուղղակի միայնակ չարեց այդ ամենը մեր այս գրառման հերոս Վահագն Հովակիմյանը։ Նա դա արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ևս վեց անդամների հետ, որոնցից մեկն էլ Նունե Հովհաննիսյան է։ Իմ հարցը հենց Նունե Հովհաննիսյանին է ուղղված։ Ինչու՞ նրան։ Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը։ Նունե Հովհաննիսյանը, իմ ունեցած տպավորություններով, պետք է որ այդ մարդկանցից լիներ։ Նա ԿԸՀ-ի հնաբնակներից է։ ԿԸՀ-ի փոխնախագահն է։ Եթե Վահագն Հովակիմյանը Փաշինյանի մարդն է, ապա Նունե Հովհաննիսյանը, ես կարծում էի, պետության մարդն էր։ Եվ այսպես, հարցս տիկին Հովհաննիսյանին.

-Ի՞նչ պատասխանեմ այն մարդկանց, ովքեր ինձ հարցնում են. «ի՞նչ իմաստ ունի ընտրության գնալը, եթե ԿԸՀ-ն կարող է էս նույն ձևով անվավեր ճանաչել ցանկացած քանակի տեղամասերում տեղի ունեցած քվեարկությունները ու x ուժին տրված, ընտրական շեմը ապահովող քվեների մեծ մասը նվիրել y ուժին»։

Կխնդրեմ ոչ մի վիրավորական մեկնաբանություն չգրել, հատկապես Նունե Հովհաննիսյանի մասին։ Գրառմանս նպատակը դա չէ։ Մարդը սխալական է։ Ու թեև սխալներ են լինում, որոնք ճակատագրական նշանակություն են ունենում ժողովրդի ու պետության համար, բայց մենք ներողամիտ ժողովուրդ ենք։