Ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին
Ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախյան պատերազմի ժամանակ արտերկրից ժամանած մեր հազարավոր հայրենակիցներին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան պատերազմին, իշխանությունները դիմավորել էին գրկաբաց։ Նրանցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում, որոշներն էլ տարիներով չէին եղել հայրենիքում։
Իսկ ահա ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին։
Չի կարելի Սփյուռքի մեր հայրենակիցներին հիշել միայն ճգնաժամի օրերին, իսկ երբ նրանք ցանկանում են մասնակցել երկրի կառավարման հարցերին՝ իրացնելով իրենց սահմանադրական իրավունքները, նրանց նկատմամբ թշնամանք գեներացնել։
Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները պարզապես ռեսուրս չեն․ նրանք հայ ժողովրդի անբաժանելի մասն են, և Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև նրանց»,- գրել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...