Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից: Այս մասին փոխանցում է Փաստինֆոն:
Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցադիմումը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես ապացույց պահանջել 17.06.2026 թվականի թիվ 260-Ա և թիվ 261-Ա որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 17.06.2026 թվականի արտահերթ նիստի ձայնագրությունները։ Որոշմամբ պահանջված ապացույցները ԿԸՀ-ն ՀՀ վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ՝ որոշումը ստանալու պահից: Գլխավոր դատախազությունը սույն գործով ներգրավվել է որպես երրորդ անձ։ Դատարանը գտել է, որ սույն գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է ՀՀ գլխավոր դատախազության վրա, ուստի, դատախազությանը պետք է ներգրավել որպես երրորդ անձ։ Գործի դատաքննությունը նշանակվել է հունիսի 22-ին՝ ժամը 10:30-ին։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հունիսի 17-ին դռնփակ նիստում քննել և բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները։ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ընտրակաշառք տալու նախապատրաստության վերաբերյալ։ Հատկանշական է, որ ՀԿԿ-ն դեռ հունիսի 5-ին էր հաղորդագրություն տարածել, որում խոսվում է Դավիթ Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։ Դավիթ Ղազինյանը տարբեր հարցազրույցներում բազմիցս հերքել է դա։Հատկանշական է մեկ հանգամանք ևս․ առնվազն հունսի 5-ից նախաքննական մարմինը հանրայնացրել էր ձայնագրությունը, այդ ողջ ընթացքում Դավիթ Ղազինյանը գտնվել է ազատության մեջ, ուստի, պարզ չէ, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել կալանավորման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Ղազինյանին կալանավորելու մաիսն ՀԿԿ միջնորդությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...