Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա

ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Ուղիղ մեկ տարի առաջ սկիզբ դրվեց ԱրարատԲանկի նախաձեռնությանը. հնարավորություն տալ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ զգալու երաժշտության ռիթմն ու կախարդանքը։

Նախաձեռնության սկիզբն աննախադեպ մշակութային իրադարձությունն էր՝ աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) 100-ամյա հոբելյանի շրջանակներում։  

Համերգը տեղի ունեցավ ԱրարատԲանկի հովանավորությամբ և դրան ուղղված գումարի մի մասը տրամադրվեց «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնին»՝ սովորողների կրթական և ստեղծագործական զարգացման համար անհրաժեշտ պայմանները բարելավելու նպատակով։

Արդյունքում ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ վերանորոգվեց «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի» երաժշտական սենյակը։

Վերանորոգված և վերազինված երաժշտական սենյակը ստեղծում է նոր հնարավորություններ երեխաների զարգացման և ինքնարտահայտման համար։ Լուսավոր, ջերմ միջավայրը այսուհետ կնպաստի երեխաների անվտանգ, հարմարավետ և բազմակողմանի զարգացմանը՝ խթանելով նրանց ինքնարտահայտման ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը։

«Մոտիվացնող կրթական միջավայրը նպաստում է, որ երեխաներն ավելի հաճույքով սովորեն, իսկ ուսուցիչները՝ առավել ոգևորությամբ աշխատեն։ Այս կարևոր իրադարձության նպատակը ոչ միայն երաժշտական սենյակի վերանորոգումն էր, այլև երեխաների համար ժամանակակից, ապահով և հետաքրքիր կրթական միջավայրի ստեղծումը, որը կխթանի նրանց ստեղծագործական ներուժի բացահայտումը, ինքնարտահայտումն ու զարգացման նոր հնարավորությունները։ Վստահ եմ, որ այս միջավայրը երեխաներին կոգեշնչի ավելի մեծ սիրով սովորել, ստեղծագործել և հավատալ սեփական ուժերին»,- նշեց «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի» տնօրեն Արմինե Բաբայանը։

Միայն 2025–2026 ուստարվա ընթացքում լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնում «Ռիթմիկա» առարկան դասավանդվել է շուրջ 70 երեխաների` ընդգրկելով 1-9-րդ դասարանների 14 դասարան։

«Սիմվոլիկ է, որ Հայաստանի կարևորագույն երաժշտական կառույցներից մեկը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, մասնակցություն է ունեցել այս գեղեցիկ երաժշտական սրահի բարեկարգմանը։ Ցավոք, շատ հաճախ չեն լինում նման սոցիալական պատասխանատվության բաղադրիչ պարունակող ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այդ պատճառով ողջունում ենք ԱրարատԲանկի նախաձեռնությունը, որին մենք էլ մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ միացանք»,- նշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Աստղիկ Դալլաքյանը։

«Մեկ տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ հենց հոբելյանական տարվա շրջանակում մեկնարկեց ԱրարատԲանկի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությունը այդ նախաձեռնության շուրջ։ Նախաձեռնությունը երևի թե եզակի և ինքնատիպ էր այն առումով, որ երկու կառույցներ միավորվեցին մեկ գեղեցիկ գաղափարի շուրջ․ այն է՝ հասանելի դարձնել երաժշտությունը այն երեխաներին, ովքեր ունեն լսողության  խանգարումներ։  Այս երաժշտական սենյակը նպաստում է հենց «Ռիթմիկա» դասերի ավելի արդյունավետ անցկացմանը, իսկ այսօր լսողության  խանգարումներ ունեցող երեխաներին «Ռիթմիկա» առարկա դասավանդելը կարևոր է հենց հաղորդակցության և սոցիալիզացման տեսանկյունից»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

Սենյակի ձևավորմանն առանձնահատուկ շունչ է հաղորդվել նաև գեղարվեստական ձևավորման միջոցով, որը ստեղծում է ջերմ, ստեղծագործական միջավայր երեխաների զարգացման և ինքնարտահայտման համար՝ կյանքի նոր ռիթմ պարգևելով նրանց։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: