«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան
Փաստաբան Լիանա Գասպարյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է ՔԿ–ի այն հաղորդագրությանը, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։
Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ կալանավորվել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը և իբրև վերջինիս մեղադրանք է առաջադրվել 100-ից ավելի անձանց ընտրակաշառքի վերաբերյալ, տիկին Գասպարյան ինչ կարող եք հայտնել նշվածի մասին որպես Ա. Եղիազարյանի պաշտպան։
Նախ ցանկանում եմ արձանագրել, որ ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար: Ցանկացած անձի կարող են նման մեղադրանք առաջադրել պարզաբանեմ ինչու: Աշոտ Եղիազարյանը որևէ առնչություն չունի նման արարքի հետ, հետևաբար այնպես ինչպես Եղիազարյանին են վերագրել նման դեպք, կարող են վերագրել ցանկացած անձի: «Ուժեղ Հայաստան»-ի դեպքում այլևս իրավունքը տրորելու նոր նշաձող է սահմանվել: Աշոտ Եղիազարյանը, ով նախկինում երբևէ արատավորված չի եղել, երբևէ չի թաքնվել իրավապահներից, իր նախաձեռնությամբ մշտապես հասանելի է եղել իրավապահների համար այս պահին կալանավորված է: Այսինքն կալանքի պայմաններից որևէ մեկը չէր կարող վերագրվել Եղիազարյանին:
Ի դեպ Եղիազարյանի կալանքի հարցի քննության, դատական նիստի ընթացքում, առանց նախաքննական գաղտնիք հրապարակման պարզապես նշեմ վերագրվող մեադրանքներն ամբողջությամբ հերքվել են: Կարող եմ նույնիսկ ասել, որ բազմաթիվ անձանց են հարցաքննել և դրանց արդյունքները ցանկացած անաչառ դիտորդի մոտ կստեղծի համոզմունք, որ այստեղ քրեական գործ չկա, առավելևս ընտրակաշառքի, կամ որևէ այլ անօրինական արարքի վերաբերյալ մեղադրանք: Վստահ եմ նկատած կլինեք, որ այս դեպքում նույնիսկ որևէ աղմկահարույց ձայնագրություն Ա. Եղիազարյանի իբրև մասնակցությամբ չի եղել: Իրավապահները պարզապես արդեն որոշել են, որ նույնիսկ քարոզչական նպատակով որևէ մեկի հետ հաղորդակցումը դա ևս ապօրինի է:
Ավելին ցանկանում եմ նշել նաև, որ նախընտրական շրջանում եթե որևէ մեկը օրինակ հարսանիք պլանավորի և հյուրերի ցանկ գրի, դա դիտարկվելու է ընտրական հանցանք, քանի որ եթե կա ցուցակ, եթե կա անձանց անուն ազգանուն ապա դա այլևս ըստ քննչական մարմնի ապօրինություն է:
Մենք բողոքարկելու ենք կալանավորման վերաբերյալ դատական ակտը և դրա համար ունենք բազմաթիվ հիմքեր և հիմնավորումներ: Այս ամենը որևէ օրինական, դատավարական նպատակ չի հետապնդում, հետևաբար այս ամենի պատասխանները լրիվ այլ իրավունքից դուրս տիրությում են:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան