Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Առաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային Կոնգրես

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է  ժտարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակման եւ անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց։

1.       Չնայած հանրային դեբատում արգործնախարար Միրզոյանի խոստովանությանը, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը ընդունում են խաղաղության նախաստորագրած պայմանագիրը, իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» եւ խաղաղության թշնամիներ։

2.       Ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետեւանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը եւ խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։

3.       Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի բացահայտ խախտումով եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ֊ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի ուժին եւս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5֊րդից ավելի մեծամասնություն, էապես թուլացնելով նրա իշխանության զսպումներ ու հակակշիռների համակարգը։

4.       Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարարության հետ համագործակցությամբ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում եւ Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետեւ իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Օրենքի նախագծի նպատակն՝ է ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող եւ Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը։

Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում եւ ընդունել այնպիսի սահմանադրություն, որը  նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը եւ վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների եւ զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։ Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստաման գործընթացին, փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին։

Ստեղծված իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ժողովրդավարության եւ ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ։

Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձեւավորել  «Ոչ»֊ի շարժման միասնական ղեկավար մարմին եւ կազմակերպել համատեղ գործունեություն հետեւյալ նպատակներով եւ ուղղություններով։

1.       Անցկացնել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ՝ ի աջակցություն 2026 թվականի հունիսի 7֊ի Ազգային Ժողովի կեղծված ընտրությունների արդյունքների եւ դրա հետ կապված ռեժիմի ապօրինի որոշումների ու ակտերի բողոքարկման։

2.       Սահմանադրականության շրջանակներում պայքար տանել երկրում հնարավորինս շուտ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, որը միակ հնարավորությունն է, որպեսզի հաղթահարվի պետական իշխանության ոչ֊լեգիտիմության առաջացրած ճգնաժամը։

3.       Դիմակայել կեղծիքներով եւ բռնաճնշումներով  սահմանադրական մեծամասնություն ստեղծելու ռեժիմի բոլոր ապօրինի փորձերին, ինչպես նաեւ նոր սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի որեւէ փոփոխության, որը կարող է իջեցնել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային Ժողովի պատգամավորների անհրաժեշտ 2/3֊րդ շեմը։

4.       Մշակել համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա սահմանադրության նոր նախագիծ, որն անհրաժեշտ իրավաքաղաքական կարգավորումներով հանդերձ կպահպանի հղումը Անկախության հռչակագրին, եւ, մյուս կողմից, կստեղծի զսպումների եւ հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ, որոնք կապահովեն դատական իշխանության, քննչական մարմինների, ԿԸՀ֊ի եւ հանրային այլ մամինների իրական անկախությունը գործադիր իշխանությունից, այսպիսով վերականգնելով ժողովրդավարության եւ քաղաքացիալական ազատությունների ինստիտուցիոնալ հիմքերը»։