Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ. Գեղամյան
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։
Քանի դեռ մանրամասները չկան, չեմ ուզում վերջնական պնդել, բայց առաջին հարցը, որ առաջանում է, հետևյալն է. ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ։
Ընդհանրապես պետք է հիշել. Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հավասար գործընկերության որևէ նպատակ։ Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը. հայկական պետությունը առավելագույնս թուլացնել ու կախման մեջ դնել։ Ուստի այս լուրին լավատեսորեն մոտենալը, մեղմ ասած, միամտություն է»,-գրել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...