Խուզարկությունը ԴԱՀԿ պահանջները չկատարելու համար էր. առգրավեցին տան զարդերը ու կանխիկ գումար. Իշխան Սաղաթելյան
Ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն են իրականացնում՝ ԴԱՀԿ պահանջները չկատարելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ պարզաբանելով այսօր իր տանը իրականացված խուզարկության պատճառները:
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով, բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էին, քննչական մեծ խումբ եկավ, առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար: Ես ընդամենը կարող եմ ասել, որ սա վերջին 7 տարիների հերթական հետապնդումն ու ապօրինի գործընթացն է, ԴԱՀԿ-ին ներգրավել են մի պրոցեսի մեջ: Այս ընթացքում դատախազությունը շատ արագ գործ է հարուցել, ուղարկել է քննչական, վարույթ նախաձեռնել»,- նշել է Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը ընդծում է՝ ԴԱՀԿ-ն իրեն ապօրինի պահանջ է ներկայացրել, իսկ իրենք դիմել են վարչական դատարան զուտ իր տարրական իրավունքները պաշտպանելու համար:
«Սա հերթական հետապնդումն է, բայց նույնիսկ այդ շրջանակներում մենք չենք հրաժարվել, փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանումներ պահանջել, ամեն անգամ չեն կարողացել մեր տրված հարցերին պատասխանել, ես սպասում էի, որ ավելի լուրջ գործերով կգան, օրինակ՝ ժամանակին սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություն և այլն: Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, այս մեթոդներով որևէ հաջողության չեն հասնում»,- ասել է նա:
Անդրադառնալով կարգավիճակ ունենալուն՝ Սաղաթելյանը նշեց, որ այս պահին դեռ չունի, բայց կարծում է՝ մեղադրյալի կարգավիճակ կունենա, քանի-որ կանչել են հարցաքննության, իսկ մեքենաների խուզարկությունը գումարների որոնման նպատակով էր:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան