Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան
Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթի» հիմնական ջատագովը: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ԲՐՅՈՒՍԵ՛Լ, ԱՊԱՑՈՒՑԻ՛Ր, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ
Այն, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է, անառարկելի և ակնհայտ փաստ է: Միամիտ ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթի» հիմնական ջատագովը:
Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա՝
1. Նրա իրական քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում է պանթուրքական նախագծի հետ, որի թիկունքում ոչ միայն Թուրքիան է, այլև Մեծ Բրիտանիան: Այս երկու դերակատարները ԵՄ անդամ չեն, իսկ հայ հասարակությանը ճշմարտությունն ասել Փաշինյանը չի կարող: Ուստի ստեղծելով Եվրոպայի գեոպոլիտիկ միրաժը՝ նա ծխածածկում է իրականությունը:
2. «Եվրաինտեգրումը» քաղցր հեքիաթ է, որ թեժ նախընտրական փուլում հնարավոր էր հեշտությամբ վաճառել հայ ընտրողներին: Թեպետ երկար տարիներ այդ մոտեցման հիմնական դերակատարը ՔՊ-ն չէ, այլ նրա սատելիտները. Փաշինյանը գրագողական «перехват» արեց թեման իր դաշնակիցներից, որովհետև նրա կողմից սինթեզված «խաղաղություն» բլիթը լավ չէր վաճառվում: Սրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ նիկոլական ոչ մի սատելիտ, որ ԵՄ ինտեգրման ջատագովներ էին, խորհրդարան չմտավ:
3. Սեփական վերարտադրությունն ամեն գնով, այդ թվում՝ խիստ հակաժողովրդավարական և բռնի միջոցներով ապահովելու համար Փաշինյանը նախապես ամրացրեց իր թիկունքն Արևմուտքում՝ «свой парень» ներկայանալով և կանխավ փակելով «եվրոպական արժեքների» պահապան ինքնահռչակված կառույցների աչքերը, ականջներն ու բերանը: Դրան նպաստեց նաև հիմնական ընդդիմադիր ուժերին որպես «ռուսամետներ» ներկայացնելու՝ մինչ օրս շարունակվող օպերացիան:
Ի՞նչ պետք է արվեր իրականում, եթե Հայաստանն իրոք եվրոպական հեռանկար ունենար: Թվարկեմ ընդամենը մի քանի քայլ:
Լայնածավալ և իրական աուդիտի ենթարկել Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ի՝ CEPA-ի իմպլեմենտացիան, հրապարակել այդ զեկույցը, պաշտոնանկ անել այն ոլորտային պաշտոնյաներին, որոնք 75%-ից ցածր կատարողական են ապահովել:
Երկրում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքական հիմքով առկա հետապնդումները:
Պաշտոնական Բրյուսելից իրավական կշիռ ունեցող փաստաթուղթ, օրինակ՝ Official Opinion of European Union կամ ավելի բարձր, որով ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված դատարկ օրենքը ողջունելու փոխարեն՝ հստակ ամրագրվի ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում Հայաստանի անդամակցության իրատեսականությունը:
Նախապես հայտարարել, թե ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագենյան չափորոշիչներից նախավերջինի՝ առանձին անդամ պետությունների կողմից դրված պայմաններից (օրինակ՝ Բուլղարիայի կողմից ներկայիս պայման-խոչընդոտը Հյուսիսային Մակեդոնիային) որոնք են սպասելու, իսկ ավելի ճիշտ՝ սպառնալու Հայաստանին:
Այդ չափանիշներից վերջինը՝ ԵՄ-ի կողմից առանձին ձևակերպված պարտադիր պայմանը, Հայաստանի համար ինչպիսի՞ն է լինելու: Օրինակ՝ կարո՞ղ է դա ռուսական ռազմաբազայի հեռացումն է Հայաստանից:
Կառավարության կողմից նոր կառուցվածքում Եվրոպական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը:
Պաշտոնական Բրյուսելի կողմից Հայաստանի բարեփոխումների աջակցության համար նախատեսված միլիարդանոց գործիքի ստեղծումը՝ Մոլդովայի Growth and Resilience Facility-ի օրինակով:
Անշուշտ, այս ցանկը սպառիչ չէ և կարող է ընդլայնվել: Անկասկած, այս ամենը քաղաքական զուգակցման կարիք ունի, օրինակ՝ համապատասխան հարցով հանրաքվեի անցկացում, ԵՄ անդամության համար պաշտոնական դիմում, ԵՄ թեկնածու-անդամի կարգավիճակի շնորհում: Էլ չասեմ, որ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունները և դրանց ավերիչ ազդեցությունը փաշինյանական լեգիտիմության վրա, ինչպես նաև հետընտրական հնարավոր որոշումներն իրենց ազդեցությունը կունենան ներկայացված ցանկի վրա:
Ու այսքանով հանդերձ՝ պաշտոնական Բրյուսելը կամ Երևանը կդիմե՞ն իմ թվարկած միջոցներին գոնե լրջության պատրանք ստեղծելու համար «եվրաինտեգրման» նարատիվի համար: Վստահ եմ՝ Ո՛Չ»,- նշել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...