Ես իմ կարծիքն եմ արտահայտել, որևէ մեկի հետ այն քննարկման չեմ դնում. Առուշանյանը՝ իր՝ ադրբեջանցիների հետ 1 խնդիր ունեմ՝ մեծացնել մեր տարածքը հայտարարության մասին
Ամեն մարդ ունի իր կարծիքը, ես իմ կարծիքն եմ արտահայտել: Այս մասին դատարանի բակում, 24news-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր երկվա հայտարարությանը, որում նշել էր՝ ադրբեջանցիների հետ 1 խնդիր ունեմ՝ մեծացնել մեր 29,743 քկմ տարածքը:
Հարցին՝ Առուշանյանը չի՞ կարծում, որ այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի առաջ բերած խաղաղության օրակարգի շրջանակում չի տեղավորվում և գուցե նաև սպառնալիք է հնչում, նա ասել է, որ չի պատասխանի:
Լրագրողը հետաքրքրվել է՝ Գորիսի քաղաքապետը համաձայնեցնո՞ւմ է իր հայտարարությունները, օրինակ, ՔՊ-ի հետ, որին ի պատասխան նա նշել է՝
«Ես չգիտեմ, որ Հայաստանում կա մարդ, որ իր ինչ-որ կարծիքն արտահայտելու համար, ինչ-որ մի տեղ դա քննարկման է դնում կամ չի դնում։ Ամեն դեպքում, ես որևիցե մարդու հետ քննարկման չեմ դնում իմ կարծիքը՝ արտահայտելուց առաջ»,-նշել է նա։
Առուշանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ունի իր կարծիքը և դա հստակ արտահայտում է:
Նշենք, որ Առուշ Առուշանյանը երեկ, 24news-ի հետ զրույցում ասել էր՝ ադրբեջանցիների հետ 1 խնդիր ունեմ՝ մեծացնել մեր 29,743 քկմ տարածքը, Աստծո օրհնությամբ, որ օրը հնարավորություն կլինի: Դա կլինի մեր պատմական Արցախը, Նախիջևանը, Մեծ Հայքի 15 նահանգները:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան